Իսրայելական արտադրության զինատեսակները, որոնք վերջին տարիներին գնվել են Ադրբեջանի կողմից, ոչ միայն համալրել են այդ երկրի սպառազինությունը, այլև դարձել են ադրբեջանական քարոզչական հիմնական զենքերից։
«Իսրայելական» «Լինքս» համակարգերը 2011թ. ադրբեջանական զորահանդեսի
ժամանակ
Իսրայելական զենքերի քարոզչական առավելություններն ակնհայտ են մի քանի պատճառներով.
1. Հրեաների «առանձնահատուկ խելքի» մասին տարածված կարծրատիպերը նպաստում են, որ թեմայից քիչ իրազեկված շարքային քաղաքացու համար ակամայից ենթադրելի լինի, որ հրեական զենքը չի կարող լավը չլինել։
2. Իսրայելի ակնհայտ տեխնոլոգիական առավելությունը իր թշնամի-հարևանների նկատմամբ նույնպես լավ վարկանիշ է ստեղծում իսրայելական զենքի համար։
3. Իսրայելական ռազմական արդյունաբերությունն իսկապես բավականին լավ մակարդակի վրա է։
Այսպիսով, գնելով իսրայելական զինատեսակներ՝ բավականաչափ դյուրին է սեփական լրատվամիջոցներում ու հանրության մոտ ձևավորել այդ գնումների նկատմամբ կանխակալ դրական վերաբերմունք։ Կա նաև հակառակ պատկերը. հակառակորդի մամուլում և բնակչության շրջանում այդ գնումների մասին հրապարակումները կարող են օգտագործվել պարտվողական տրամադրություններ, անհանգստություն և վախ սերմանելու նպատակով։
Եվ իսկապես հետևելով իսրայելական զենքի գնումների մասին ադրբեջանցիների և հայերի արձագանքներին մամուլում ու սոցցանցերում՝ դժվար է չնկատել առաջինների ոգևորությունը և երկրորդների անհանգստությունը։
Սակայն, ինչպես հաճախ պատահում է, գովազդային գունեղ փաթեթն էականորեն տարբերվում է իրականությունից։
Ռազմինֆոն արդեն առիթ ունեցել էր անդրադառնալու «իսրայելական արտադրության» «Լինքս» համազարկային կրակի կայաններին։
Հիշեցնենք, որ ադրբեջանական բանակում հայտնված «Լինքսերն» իրականումարտադրվել էին Ղազախստանում։
Հիշեցնենք, որ ադրբեջանական բանակում հայտնված «Լինքսերն» իրականումարտադրվել էին Ղազախստանում։
«Լինքսեր» վաճառվել էին նաև Վրաստանին, որոնք օգտագործվել էին օսեթական պատերազմի ժամանակ։ «Լինքսերի» մարտական կիրառման փորձից վրացիները դժգոհ էին մնացել ցածր ճշտգրտության և չպայթող հրթիռների մեծ տոկոսի պատճառով։
Վրացիները դժգոհում էին նաև անօդաչու թռչող սարքերից, ինչը ժամանակին նույնիսկ վրաց-իսրայելական սկանդալի ու դատական քաշքշուկների առիթ դարձավ։ Դեռևս 2011-ին իսրայելական «Էլբիտ Մաարահոթ» ընկերությունը հայտարարել էր՝ պատրաստվում է դատական հայց ներկայացնել Վրաստանի կառավարության դեմ՝ պահանջելով 100 մլն ԱՄՆ դոլարի փոխհատուցում։ Պատճառն այն էր, որ Վրաստանը հրաժարվել էր 2007-ին ստորագրած պայմանագրերի համաձայն վճարել ստացած սպառազինության գումարը։ Վրաստանն իր հերթին պնդում էր, որ դրանք անսարք են եղել, իսկ Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին մեղադրանքներ էր ներկայացրել Իսրայելին՝ Վրաստանին տրամադրած ԱԹՍ-ների կոդերը գաղտնի կերպով ՌԴ-ին փոխանցելու համար։ Տրամադրած սպառազինությունների սարքում են 40 միավոր Hermes-450 ԱԹՍ-ները։
Բացի վրացիներից, իսրայելական զինատեսակների նկատմամբ հանրային հիացմունքը չէին կիսում նաև ռուս զինվորականները, ովքեր ձեռք էին բերել որոշ քանակությամբ անօդաչու թռչող սարքեր։
Վերադառնալով ադրբեջանցիներին, նշենք, որ «իսրայելական գնումների» վերջին մոտ մեկ տարվա հիմնական հերոսը հարևան երկրում «Barak-8» զենիթահրթիռային համակարգերն էին Ըստ Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI ) Իսրայելը դեռևս 2011-ին 1.6 մլրդ դոլարի պայմանագիր էր կնքել Ադրբեջանի հետ, որը ենթադրում էր այդ թվում 1 դիվիզիոն Barak-8 ԶՀՀ-ների տրամադրում իրենց հրթիռներով (6 արձակման կայան ու 75 միավոր հրթիռ)։
Եվ ահա, ադրբեջանական քարոզչության գլխին իսկական սառը ցնցուղ դարձան Հնդկաստանից ստացված նորությունները. «Barak-8»-ն ուղղակի տապալվել է Հնդկաստանում։
Հնդկաստանի պաշտպանական ուսումնասիրությունների կազմակերպության (DRDO (Defence Research and Development Organization)) «Barak-8» հրթիռների վերջին փորձարկումները ցույց են տվել, որ դրանք չեն բավարարում ոչ նավատորմի, ոչ օդուժի պահանջները։
Barak 8-ի արձակման կայան՝ հրթիռներով
Նշենք, որ Հնդկաստանը և Իսրայելն իրականացնում են «Barak-8» հրթիռներով մեծ հեռահարության LR-SAM նավային և միջին հեռահարության վերգետնյա MR-SAM ԶՀՀ-ների ստեղծան աշխատանքներ, և այդ նախագծերի ապագան բավականին անորոշ է ու առաջընթաց չի արձանագրվում։ Որպես առաջընթացի բացակայության պատճառ հնդկական կողմը նշում է իսրայելցիներին` նրանց մեղադրելով ոչ բավարար թափանցիկության և տեխնոլոգիաները չտրամադրելու մեջ։
Հնդկաստանի զինված ուժերի 3 ականակիր նավ, որոնց կառուցումը չի ավարտվել. դրանք պետք է ստանան Barack-8 ԶՀՀ-ներ
Հնդկաստանն այդ ծրագրերի վրա արդեն ծախսել է մոտ 2 մլրդ դոլար։ Ծրագրի ուշացումը բացասաբար է անդրադառնում նաև հնդկական այլ նախագծերի վրա։ Մասնավորապես, 15A նախագծի հնդկական երեք ականակիր նավեր կիսակառույց վիճակում են, քանի որ նրանց հիմնական սպառազինությունը պիտի լինեին հենց «Barak-8» հրթիռները։
Հետաքրքիր է այն, որ DRDO-ի տնօրեն Ավինաշ Չանդերը հայտարարել է՝ MR-SAM նախագծում ամեն ինչ կարգին է, որևէ խնդիր չկա, իրենք ժամանակացույցից հետ չեն ընկնում։ Այնուհանդերձ, նա հավելել է՝ ներկա դրությամբ Հնդկաստանի ներդրումը նախագծում 20% է, իսկ վերջնական արդյունքում հասցվելու է 80-ի։ Ինչ վերաբերում է LR-SAM-ին, գլխավոր տնօրենը հրաժարվել է մեկնաբանել։
Նկատենք, որ MR-SAM ԶՀՀ-ն դիտարկվում էր որպես Հնդկաստանի սպառազինության կարևոր բաղադրիչներից մեկը, որի հեռահարությունը պետք է լինի շուրջ 70 կմ։ Դրանց օգնությամբ Հնդկաստանի ՌՕՈւ-ն ծրագրում է փոխարինել հնացած Ս-135 «Պեչորա» ԶՀՀ-ները։
Комментариев нет:
Отправить комментарий