Ղարաբաղյան բանակցությունների այս «խելահեղ» տեմպի մեջ հանրության համար անհասկանալի է, թե ինչ է, ի վերջո, կատարվում: Դավադրությունների տեսությունը մի կողմ թողնելով, ակնհայտ է, որ մեծ անհանգստություն կա և՛ Հայաստանում, և՛ Ղարաբաղում: Սուղ տեղեկատվությունն էլ ավելի է բորբոքում մարդկանց` հոռետեսական տարբեր վարկածների հիմք ստեղծելով: Ամենավտանգավորն այն է, որ այս ամենին ավելանում է նոր նրբերանգ: Ղարաբաղից օրերս ակնարկ հնչեց, որ իրենք տեղյակ չեն, թե ինչ է քննարկվում բանակցություններում, իսկ Հայաստանում էլ որոշ շրջանակներ Ղարաբաղի հանդեպ հստակ վերաբերմունք են ձևավորում: Քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ հետ զրուցեցինք ստեղծված իրավիճակի ու դրանից բխող հետևանքների մասին:
Հարցազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
-Ձեր տպավորությամբ, հակամարտության հարցում կա՞ ներքին չհասկացվածություն Ղարաբաղի և Հայաստանի միջև:
-Այո, ցավոք, կա որոշակի լարվածություն: Սոցցանցերում բավականին մեծ է Արցախը հակահեղափոխականների «որջ» կոչելու գայթակղությունը: Այս լույսի ներքո հաճախ քաղաքական բովանդակությամբ խնդիրներ են բարձրացվում, որոնք կարող էին չլինել, եթե իսկապես բաց մոտեցում լիներ և՛ Հայաստանի, և՛ Արցախի իշխանությունների կողմից: Այսօր Արցախում ասում են, որ տպավորություն կա, թե բանակցային ողջ գործընթացից տեղյակ չեն, չնայած հակառակ կարծիքն էլ կա: Կարծում եմ, ամեն դեպքում նման կարծիք հայտնելու հիմքեր նրանք ունեն, որովհետև այն, ինչ այսօր իշխանության ներկայացուցիչներն են բարձրաձայնում, շատ հաճախ իրարամերժ է: Նույն հանդիպման մասին արտգործնախարարը մի բան է ասում, Փաշինյանը` մեկ այլ բան: Մենք տեսանք նաև Ջոն Բոլթոնի հերթական թվիթերյան գրառումը, որ հեռախոսազանգ է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ և քննարկել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հնարավորությունները: Մինչդեռ Փաշինյանն ասում է, թե իր հետ զրույցում ընդհանրապես Արցախի մասին չեն խոսել: Հիմա հարց է առաջանում` ԱՄՆ-ը չի՞ ուզում Հայաստանի հետ Արցախի հարցը քննարկել, միայն Ադրբեջանի հե՞տ է քննարկում, թե՞, այնուամենայնիվ, Փաշինյանը խնդրել է Բոլթոնին այդ հարցը շրջանցել և հրապարակային հայտարարություններ այդ մասին չանել: Սրանք խնդիրներ են, որոնք օրակարգից չեն իջնում: Դավոսյան հանդիպումն էլ, ասում էին, ոչ պաշտոնական է, բայց տևել է մեկուկես ժամ, ու կրկին` ոչ մի խոսք: Սրանք կասկածներ են առաջացնում, ընդ որում, ոչ միայն Արցախի իշխանությունների, այլև Հայաստանի քաղաքացիների շրջանում: Ինձ, որպես մասնագետի, ևս հետաքրքիր է, թե ինչ է տեղի ունենում բանակցություններում, որովհետև հայտարարությունները շատ հակասական են:
-Ընդամենը մեկ շաբաթ առաջ Ռուսաստանից վերադարձած, Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպած Փաշինյանը կրկին հեռախոսազրույց ունեցավ նրա հետ: Ի՞նչ կիսատ հարցեր էին մնացել, արդյոք դա ևս պայմանավորված չէ՞ր ղարաբաղյան հիմնախնդրով:
-Չհասկացվածություն կա նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում: Տպավորությունս այն է, որ Ռուսաստանն էր փորձում բանակցությունների նախաձեռնությունն իր վրա վերցնել և կազմակերպել երկու երկրի ղեկավարների հանդիպումը: Այսօր ռուսական լրատվամիջոցները, քաղաքական գործիչներն ու վերլուծաբաններն անթաքույց հայտարարում են, որ իրենք չեն հասկանում հայկական կողմի պահվածքը, շարժառիթը, մոտիվացիան: Կարծում եմ, ռուսական կողմի հետ քննարկելու շատ հարցեր կունենան: Այդ հեռախոսազրույցը կարող է պայմանավորված լինել զրույցը շարունակելու կամ նոր տեղեկություններ փոխանակելու անհրաժեշտությամբ, հասկանալի է նաև, որ նման քննարկումներում հնարավոր չէ շրջանցել տարածաշրջանի հիմնական խնդիրները, անվտանգության հարցերը: Որքան էլ արտգործնախարարությունը հայտարարի, թե անվտանգության միջավայրն ամրապնդված է, իսկ Վիեննային և Սանկտ Պետերբուրգին ավելացել է նաև Դուշանբեն, բոլորս էլ հասկանում ենք, որ պայթյունավտանգ իրավիճակ է, մինչդեռ այդ պայթյունը կանխելու համար հայկական կողմն ակտիվ դիվանագիտական քայլեր չի անում: Ճիշտ հակառակը, արված հայտարարություններով ադրբեջանցիներին ուղերձ է հղում, որ այդ պայթյունից վախ կա, ինչն ավելի է ոգևորելու Ադրբեջանին։
-Ղարաբաղյան հակամարտության հարցում իշխանությունը հստակ տեսակետ չունի (համենայն դեպս հրապարակավ այդ մասին չի խոսվել)։ Ի՞նչ եք կարծում, պետք է նախկինում եղած պայմանավորվածություններո՞վ առաջ գնալ, թե՞ այդ ամենը մի կողմ թողնել։
-Ես բանակցություններով հիմնախնդիրը լուծելու հարցում լավատես չեմ։
-Այլընտրանքը պատերա՞զմն է։
-Ոչ, պատերազմը չէ։ Մենք գրեթե երեք տասնամյակ ապրում ենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում։ Այընտրանքն այն է, որ այնքան պետք է երկիրը հզորացնել, որ և՛ զիջումների չգնաս, և՛ պատերազմ չլինի։ Այս գիտակցումը վերջին տարիներին նախկին իշխանություններն արդեն ունեին։ Նրանք պատրաստվում էին հակամարտության կարգավորման երկարատև գործընթացին։ Դրա մասին են փաստում «Ազգ-բանակ» և այլ ծրագրերը։ Ինչ վերաբերում է եղած պայմանավորվածություններին, միշտ կողմ եմ դրանք օգտագործելուն, որպեսզի բանակցությունները երկարաժամկետ շարունակություն ունենան։ Եթե գիտես, որ միևնույն է, լուծում չկա, բայց այդ փաստաթղթերը ժամանակ են տալիս ինչ-որ բաների նախապատրաստվելու համար, ինչու՞ չօգտագործել դրանք։ Հարցն այն է, թե ինչպես կօգտագործենք այդ ժամանակահատվածը։ Իհարկե, այդ փաստաթղթերում կան շատ ոչ հայանպաստ ձևակերպումներ, բայց մադրիդյան սկզբունքների տրամաբանությունն էլ հենց ներքին հակասությունների վրա կառուցված լինելն էր։ Բոլորն էլ հասկանում էին, որ դրանով խաղաղության հանգել հնարավոր չէ։ Պարտադիր պետք է պահել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, ինչ-որ բաներից էլ պետք է հրաժարվել, հարկավոր է համալիր մոտեցում։
-Վերջին հանդիպումները, հեռախոսազրույցները չե՞ն հուշում, որ միջազգային հանրությունն այս հարցում շտապողականություն է ցուցաբերում։
-Այո, ցավոք, շատ արագ տեմպ է հաղորդված բանակցություններին, ընդ որում, ոչնչով չհիմնավորված։ Կարելի է սա կապել աշխարհաքաղաքական զարգացումների, ԱՄՆ-Իրան հարաբերությունների հետ, իսկ Ռուսաստանի համար լավ շրջան է` ազդեցության գոտին տարածաշրջանում մեծացնելու համար։ Բացի հայկական կողմից, բոլորի շտապողականությունն ինչ-որ կերպ հասկանալի է։ Մեր իշխանություններն անպատրաստ մտնում են բանակցային գործընթացի մեջ, որի հետևանքով բավական շատ կորուստներ ենք ունենում։ Հանդես են գալիս հայտարարություններով, որոնք չեն բխում մինչ այդ ձևավորված բանակցային գործընթացի ոգուց։ Դիվանագիտությունն այն ոլորտն է, որտեղ շատ երկար պետք է մտածել ամեն բառ ասելիս, հատկապես ամեն հանդիպման գնալուց առաջ։ Վերջին պահին հեռախոսով ճշտել, թե ինչ է քննարկվելու բանակցություններում, ոչ միայն անթույլատրելի, այլև հանցավոր մոտեցում է։
-Սահմանը շատ ավելի ամուր է լինում, երբ թիկունքն ուժեղ է։ Ի՞նչ եք կարծում, այս առումով ինչպիսի՞ն է մեր թիկունքը` երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը։
-Սոցիալ-տնտեսական վիճակը շատ վատ է։ Հաճախ հարցնում են, թե ինչով է պայմանավորված հակառակորդի` բանակցային գործընթացի հետ կապված լավատեսությունը, դրա համար ես մեկ պատճառ եմ տեսնում` մենք մեզ ներսից քայքայում ենք։ Հայաստանն ամիսներ է կորցրել, որի ընթացքում և՛ միջազգային ասպարեզում, և՛ տնտեսական առումով լուրջ կորուստներ ենք արձանագրել։ Ակնհայտ է, որ Հայաստանը դեռևս բացասական դինամիկայի մեջ է։ Սա, անշուշտ, հակառակորդի մեջ դրական սպասումներ է առաջացնում։ Կան շատ մտահոգիչ խնդիրներ և՛ պատերազմի հերոսների վարկաբեկման, սպայի պատիվը չհարգելու, և՛ բանակում անհասկանալի փոփոխությունների հետ կապված։ Այս ամենին Ադրբեջանը շատ ուշադիր հետևում է և հետևություններ անում։
-Չնայած տնտեսությունում խնդիրներ եք տեսնում, բայց վարչապետը փաստում է, որ ներդրումներն աճել են, «լավ երկրների» միջազգային ինդեքսում 2018-ին Հայաստանը 30 կետով բարելավել է իր դիրքերը։
-Դա պարզ խաբեություն է։ Ամեն անգամ վարչապետի նման հայտարարությունից հետո մասնագետները շատ արագ բացահայտում են խաբեությունը։ Փաշինյանը խոսում է մեր դիրքերի բարելավման մասին, առանց ասելու, թե ինչ պարամետրերով է կազմվում այդ սանդղակը։ Ինչպես է ստացվում, որ այդ ինդեքսում ԱՄՆ-ը 41, իսկ Ռուսաստանը 42-րդ տեղերում են։ Փաշինյանը փորձում է քարոզչական առումով ինչ-որ հաջողություններ ցույց տալ, սպասումներ ձևավորել, բայց քարոզչությամբ հիմնախնդիրները չեն լուծվում, իրական աշխատանքներ են պետք։ Եթե անգամ այդ սանդղակում Հայաստանը լինի առաջին տեղում, միևնույն է, բոլորս էլ հասկանում ենք, որ բազմաթիվ օրհասական խնդիրներ ունենք։ Ներդրումները պակասել են, պետությունը շարունակում է ապրել իներցիայով, նախկին իշխանության ստեղծած պետական ապարատը գործում է, որն ապահովում է որոշակի տեմպ։ Այն ժամանակ իրականացված որոշ ծրագրեր այսօր համարվում են լուրջ ձեռքբերում։ Այս ամենը մեկ բառով կոչվում է խաբեություն։ Որքան շուտ իշխանությունները հասկանան, որ պետք է աշխատեն, ոչ թե խաբեն, այնքան լավ կլինի և՛ իրենց, և՛ երկրի համար։
-Նոր իշխանությունները ճիշտ են, երբ ասում են, որ կան կուտակված բազմաթիվ խնդիրներ, որոնք կարճ ժամանակում հնարավոր չէ լուծել։ Բայց գոնե խնդիրները լուծելու միտում կա՞։
-Հուսով եմ, որ անկեղծ փորձում են խնդիրները կարգավորել։ Այո, շատ խնդիրներ տարիների ընթացքում են կուտակվել և հնարավոր չէ կարճ ժամանակահատվածում լուծել դրանք։ Բայց խոսքն արդեն մեկ տարվա մասին է, այս ամիսների ընթացքում փոփոխությունների ցանկություն անգամ չենք տեսնում։ Ամենայն հավանականությամբ, չունեն փոփոխություններ իրականացնելու պոտենցիալ` թե՛ կադրերի, թե՛ ռեսուրսների, թե՛ ողջ բեռը կրելու առումով։ Մարդիկ են, որոնք պետական կառավարման մեջ ներգրավված չեն եղել, բայց միանգամից մեծ իշխանություն ստացան։ Եթե ոլորտ առ ոլորտ դիտարկենք նոր կադրերին, պատգամավորներին, չեմ հավատում, թե նրանք կարող են անգամ իրենց բակում փոփոխություններ անել, էլ ուր մնաց ողջ երկրում։ Նրանք հստակ քայլերով գնում են այն ճանապարհով, որը ժամանակին քննադատում էին։
-Այս իրավիճակում ինչպիսի՞ հեռանկար եք տեսնում և՛ արտաքին, և՛ ներքին զարգացումներում։
-Անկեղծ ասած, հեռանկարների մասին վախենում եմ անգամ մտածել։ Այսպիսի մարտահրավերների պայմաններում լուրջ սպասելիքներ ունենալ պետք չէ։ Արտաքին քաղաքականությունում, ըստ էության, փչացրել ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի և ԵԱՏՄ այլ պետությունների հետ։ Այնպես չէ, որ հիանալի էին, բայց գոնե աշխատանքային էին։ Դարձել ենք անհետաքրքիր ԱՄՆ-ի համար. արդեն մեկ տարի Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, հնարավոր չի եղել այդ երկրի ղեկավարի հետ հանդիպում կազմակերպել. փոխվարչապետը գնում է ԱՄՆ, և ոչ մի լուրջ պաշտոնյա նրան չի ընդունում։ Մենք անհասկանալի ենք նաև Եվրոպայի մեր գործընկերների համար, աշխատանքային կապերը, որ վերջին տարիներին շատ ակտիվ զարգանում էին, միանգամից կանգ առան։ Չունենք լուրջ հարաբերություններ նաև Իրանի հետ, ավելին, անփորձ պաշտոնյաները ժամանակ առ ժամանակ այնպիսի հայտարարություններ են անում, որ Իրանի պես երկրում շատ երկար են հիշվելու։ Կարելի է ասել, որ արտաքին քաղաքականությունն ամբողջովին տապալված է և, առաջին հերթին, վարչապետի պատճառով։ Ճիշտ է, արտգործնախարարությունն էլ բավական շատ թերացումներ ունի, բայց տպավորություն ունեմ, որ արտգործնախարարն ու վարչապետն իրար լավ չեն հասկանում։ Ինչ վերաբերում է ներքին մարտահրավերներին, ի թիվս այլ խնդիրների, հասարակության բևեռացումը բավական լուրջ խնդիր է։ Պետությունը կանգնած է իրական պատերազմի վտանգի առաջ, իսկ կոնսոլիդացնող ոչ մի գործընթաց չկա ո՛չ իշխանության, ո՛չ էլ ընդդիմության կողմից։

Источник: http://www.irates.am/hy/1548979393
Комментариев нет:
Отправить комментарий