вторник, 29 января 2019 г.

Դասալիքները տոնում են, ծառայածներն ու կռվածները նստած են և հետապնդված

Դասալիքները տոնում են, ծառայածներն ու կռվածները նստած են և հետապնդված
Այսօր Հայաստանը տոնում է բանակի օրը: Քանի որ այն ասոցիացվում է Վազգեն Սարգսյանի հետ, ՀՀ նորմալ քաղաքացիները չեն կարող դա տոն համարել, ուղղակի (նազարյան լենայի) իներցիայով տոնում են, հատկապես նրանք, ովքեր երեխաներ ունեն բանակում: Եվ հետաքրքիրն այն է, որ գլխավոր տոնողները` Փաշինյան Նիկոլը, Սարգսյան Արմենն ու միրզոյան արարատը, բոլոր ջանքերը գործադրել են, որպեսզի գեթ մեկ օր չծառայեն հայոց բանակում: Իսկ այսօր տոնում են: Ադրբեջանական ordu.az պարբերականը գրում է այս մասին. «Սույն իրադարձությանը հատուկ նրբերանգ էր հաղորդում այն, որ ոչ Փաշինյան Նիկոլը, ոչ Սարգսյան Արմենը մեկ օր անգամ չեն ծառայել բանակում»։ Ճիշտ են գրում, ուղղակի մոռացել են ավելացնել նաև միրզոյան արարատի անունը:
Այս տարվա հունվարի 28-ն առանձնանում է նրանով, որ հայոց բանակի հիմնադիրներն ու հաղթանակի գլխավոր դերակատարները քրեորեն հետապնդվում են` հուրախություն հարևան երկրի: Ռոբերտ Քոչարյանն ու Մանվել Գրիգորյանն ազատազրկված են, պաշտպանության նախկին նախարարներ Սեյրան Օհանյանին ու Միքայել Հարությունյանին մեղադրանքներ են առաջադրված, իսկ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կալանքից գրավի դիմաց ազատվել է, սակայն մեղադրյալի կարգավիճակն առկա է: Բացի այդ, Նոր Հայաստանի իշխանությունն արեց ամեն ինչ, որպեսզի նսեմացնի և հետին պլան նետի հաղթանակի և բանակաշինության մեջ լուրջ ներդրում ունեցողներին. Վիտալի Բալասանյանը, Մովսես Հակոբյանը, Լևոն Մնացականյանը և շատ-շատերն այսօր Փաշինյան Նիկոլի աչքի փուշն են, խանգարում են նրանք ժողովրդի վարչապետին իրականացնել իր գերհզոր աշխարհաքաղաքական և ներքաղաքական նախագծերը:

Դե, շնորհավորենք Փաշինյան Նիկոլին, Սարգսյան Արմենին ու միրզոյան արարատին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի առաջին ստորագրության հերթական տարելիցի առթիվ: Թող հավատարիմ մնան սպարապետ Վազգենի ստորագրության հոգուն ու ձեռագրին, շարունակեն նրա գործը, բայց մաղթենք նաև, որ բանակից հնարավորինս հեռու մնան:

Комментариев нет:

Отправить комментарий