ՀՀ քաղաքացի Սողոմոն Ղազարյանն այսօր զանգահարելով «Ա1+»՝ տեղեկացրեց, որ երկու երեխաների հետ Աշտարակի խճուղով քայլում է դեպի Վրաստանի սահման:
«Ես հրաժարվում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելուց»,- ասաց Ղազարյանը: Դեպի Վրաստանի սահման քայլելը Ղազարյանը պայմանավորում է այն հանգամանքով, որ 4 տարի է, ինչ նպաստ չի ստանում՝ լինելով սոցիալական ծանր պայմաններւմ և ունենալով երկու անչափահաս երեխա:
Ի դեպ երեխաները միակողմանի ծնողազուրկ են. մեկի մայրը մահացել է, իսկ մյուսինը՝ երեխային թողնելով մանկատանը՝ հեռացել է:
Նշենք, որ Իսկ հունվարի 10-ին գալով կառավարության շենքի դիմաց՝ հանդիպում էր խնդրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Նրան դիմավորել էր կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը և խորհուրդ տվել նամակ գրել վարչապետին՝ գումարի տրամադրման համար: Ղազարյանը , որ չի պատրաստվում վերցնել իր իսկ խոսքերով տրամադրվելիք «աղքատավճարը» և նշել, որ կլքի Հայաստանն իր երկու երեխաների հետ:
Источник: https://www.a1plus.am/1657222.html
Источник: https://www.a1plus.am/1657222.html
Комментариев нет:
Отправить комментарий