«Արծիվ 30» միության համանախագահ, Արտաշատի «Երդվյալ ազատամարտիկների» տարածքայինբաժանմունքի փոխնախագահ, ազատամարտիկ ԱՐԹՈՒՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ` արցախյան զոհվածազատամարտիկ Մաքսիմ Նիկողոսյանի որդին, իրավապահ մարմինների «մութ պատմության» պատճառովկանգնել է խնդրի առաջ: «Իրավունք TV»-ի հետ զրույցում նա պատմեց, որ դեռեւս 2016 թվականին իրենզանգահարել են Արարատի մարզային ոստիկանության բաժանմունքից, թե մի հատ ներկայացի մեզ մոտ` ասելով. «Մի թեթեւ գործ կա»: Ա. Նիկողոսյանը ներկայացել է եւ նրան խնդրել են ընկերականով օգնել:
«Ասացին` մի հատ զենք զինամթերք կա, արի հանձնենք պապայիանունով, իբրեւ աշխատանք եք կատարել ձեր տանը եւ այնտեղգտել եք ու բերել, հանձնել Արարատի մարզային ոստիկանություն: Սկզբից չհամաձայնվեցի, որովհետեւ անօրինականություն եմհամարել: Բայց վստահեցրեցին, որ խնդիր չկա, դու ոչ մի խնդիրչես ունենալու, լավության կարգով օգնի», - պատմեց Ա. Նիկողոսյանը: Պարզվում է` ազատամարտիկը այդպիսի լավություներկու անգամ տարբեր ժամանակներում անում է, բայց արի ու տես, որ այն իրավապահ մարմինների համար դառնում է սովորություն ուերրորդ անգամ են նույն խնդրով դիմում նրան:
Այս անգամ Ա. Նիկողոսյանը չիհամաձայնվում, մինչդեռհետագայում պարզվում է, որ առանց նրաթույլատվության նորիցզենք են հանձնում: Պատմությունն այսօր«ջրի երես է» դուրս եկել, ՀՔԾ-ից վերջերս կանչելեն նրան ու սկսելփորփրել եղելությունը: Ազատամարտիկըվրդովված շեշտեց. «Թողե՛ք մեր զոհվածհերերը գոնեգերեզմանում հանգիստքնեն: Հուսով եմ, որպետք է հասնեմարդարության, որովհետեւ մենակ ես չեմուզում, այլ իմ հետ իմընկերներն են ուզում այդարդարությունը: Իսկ եթեհանկարծ ինչ-որ մեկը կձգտի կամ կփորձի իմ ու իմ ընտանիքի դեմ ինչ-որ քայլեր ձեռնարկել, խոստանումեմ` մինչեւ վերջ կգնամ: Հանկարծ դանակը չհասնի ոսկորին ու չջղայնացնեն, հերիք է, բոլ է: Էլի ունենքզոհվածի երեխաներ, որոնք նման խնդիրների առաջ են կանգնել: Կոչ եմ անում բոլոր զոհվածազատամարտիկների որդիներին` նման հարցերում հանկարծ չընկնեն իմ օրը, թող տեսնեն ինձ, իրենցխղճան»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Հարցազրույցնամբողջությամբ դիտե՛ք ստորեւ.
Комментариев нет:
Отправить комментарий