Հասարակական կազմակերպություններից մեկի աշխատակիցը դեկտեմբերի 17-ին զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել, որ իրենց գրասենյակից գողացել են դյուրակիր կամակարգիչ:
Ոստիկանները զննել են տռարածքը, տեսախցիկների ձայնագրությունները: Կադրում երեւացել են երկու երիտասարդ, որոնցից մեկը գողանում էր համակարգիչը: Երիտասարդներից մեկին ոստիկանները անմիջապես ճանաչել են, քանի որ նրան բազմիցս գողություն կատարելու համար բերման են ենթարկել ոստիկանություն: նա նախկինում դատապարտված 24-ամյա Էդգար Հ.-ն է: Մյուս երիտասարդը 22-ամյա Նարեկ Ս.-ն է:
Օրեր անց՝ հունվարի 9-ին, ոստիկանները Չարենցի փողոցում հայտնաբերել են Նարեկ Ս.-ին, իսկ Էդգար Հ-ին գտել են Երեւանի հյուրանոցներից մեկում: Նարեկ Հ.-ն եւս նախկինում դատապարտված էր գողության համար եւ նոյեմբերին համաներմամն ազատ էր արձակվել:
Նրանք ոստիկանությունում խոստովանել են, որ Երեւանի տարբեր վայրերում կատարել են մոտ 20 տարբեր գողություններ: Հիմնականում գողացել են դրամապանակներ, պայուսակներ, բջջային հեռախոսներ ու ավոտպահեստամասեր:
Комментариев нет:
Отправить комментарий