Հայաստանի արտաքին գերատեսչությունն իրականացնում է «ջայլամային»քաղաքականություն: Թուրքիայից ու Ադրբեջանից տարատեսակ հայտարարություններ են հնչում արտգործնախարարների մակարդակով, սակայն մեզ մոտ լռություն է: Ջայլամի պեսգլուխները մտցրել են հողի մեջ ու իրենց թվում է, թե ոչ մեկ ոչինչ չի տեսնում:
Զոհրաբ Մնացականյանը, թերևս, Հայաստանի Հանրապետության ամենաչխոսկան արտաքին գործերի նախարարն է: Նախկինում Էդվարդ Նալբանդյանն էլ առանձնապես աչքի չէր ընկնում հրապարակային խոսքով, բայց պարզվում է՝ ավելի լռակյաց նախարար էլ կարող է լինել:
Մնացականյանի չխոսկանությունը, թերևս, երկու բանով է պայմանավորված՝ ասելիքի բացակայությամբ ու վերևից եկած հրահանգով: Իսկ նման դեպքում «ջայլամային»քաղաքականությունն այլընտրանք չի ունենում:
Խոսում են Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն ու Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը: Խոսում են նախապայմանների լեզվով ու մեծ ոգևորությամբ, բայց Մնացականյանը լուռ է: Փոխարենը Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նա ակտիվ է Ղարաբաղի ոչ հրապարակային բանակցություններում: Այնքան ակտիվ, որ միասնական տեքստ է համաձայնեցնում ադրբեջանցի իր գործընկերոջ հետ:
Ի դեպ, լուռ է նաև Նիկոլ Փաշինյանը: Երեկ նրա փոխարեն խոսեց Արարատ Միրզոյանն ու բազմաթիվ հարցեր առաջացրեց:
Մի խոսքով, «դուխով» հայտարարված արտաքին քաղաքականությունն իրականում «ջայլամային» է: Իսկ թե ինչի դա կարող է հանգեցնել, արդեն իսկ երևում է: Մենք «դուխով»տանուլ տվեցինք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պոստը, «դուխով» պարտվեցինք Լուկաշենկոյիհետ բանավեճում, «դուխով» լարվածություն ենք առաջացրել հայ-ռուսական հարաբերություններում այն աստիճան, որ մի «չոր» շնորհավորանք անգամ չենք ստանում խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, «դուխով» ավելացնում ենք արտաքին պարտքն ու «դուխով» համաձայնում ենք Բոլթոնի պլանի հետ:
Որքա՞ն կդիմանա Հայաստանն այս «դուխով» ու «ջայլամային» քաղաքականությանը:
Պետրոս Ալեքսանյան
Источник: http://www.7or.am/am/news/view/153239/
Комментариев нет:
Отправить комментарий