Գիքորը, ինչպես հայտնի է, մեծ գրող Հովհաննես Թումանյանի համանուն ստեղծագործության հերոսն է: Նա այնքան միամիտ է, որ հյուրերի մոտ պատմում է, որ տան տերը բալը չի գնել հյուրերի համար, քանի որ այն թանկ է: Գիքորը, բնականաբար, չպետք է տան ներքին խոսակցությունը բացեր հյուրերի առաջ, բայց քանի որ միամիտ գյուղացի էր, ուստի՝ բացվեց:
. . .
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում՝ ՔՊԿ-ում, «գիքորների» պակաս չկա:Թիվ մեկ «Գիքորը» Նիկոլ Փաշինյանի աներձագն է՝ ՔՊԿ-ի գաղափարական թևի ներկայացուցիչ ու նորաթուխ օրենսդիր Հրաչյա Հակոբյանը: Նա տան խոսակցությունները գիքորավարի «բլթացնում» է լրագրողների հետ զրույցում:
Հրաչյայի միջոցով, օրինակ, ընտրություններից շաբաթներ առաջ արդեն իմացանք, թե ո՞ր կուսակցություններին է Փաշինյանն անցկացնելու խորհրդարան: Արդյունքները հաստատեցին Հրաչյայի բերանբացությունը:
Նիկոլ Փաշինյանին մնում է հուսալ, որ աներձագն այլ՝ ավելի զգայուն թեմաներից չի «բլթացնի» (օրինակ՝ իրենց ֆինանսական շարժը և այլն):
Յուրօրինակ «գիքորությամբ» աչքի ընկավ Հրազդանում 30 հազարից ավելի ձայներ «խփած»Սասուն Միքայելյանը: Նա հայտարարեց, որ թավշյա հեղափոխությունը շատ ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը: Միքայելյանը, ամենայն հավանականությամբ, այդպես չի մտածում, բայց իրենց թիմի ներսում այդպիսի մթնոլորտ է և բոլորի համար էլ «թավշյան» շատ ավելի կարևոր է, քան ազատամարտը, քանզի «հեղափոխության» միջոցով իրենք հասել են իշխանության: Միքայելյանի «բլթոցը» ներքին խոսակցությունների ու թիմակիցների մտածողության արդյունք էր: Դա համարյա ըստ Ֆրեյդի ստացվեց Միքայելյանի մոտ: Կամ էլ նա գիտակցաբար այդպես հայտարարեց, քանի որ նախապես գիտեր, որ դա դուր է գալու Փաշինյանի գլավորած երիտհեղափոխական թիմին ու ինքը դառնալու է «սվոյ»:
Երեկ 5-րդ ալիքի եթերում «գիքորություն» արեց նաև Փաշինյանի մեկ այլ թիմակից՝ Հովիկ Աղազարյանը: Նա ևս ցույց տվեց, թե ինչ են խոսում ՔՊԿ-ի ներսում և շատ հետաքրքիր բացահայտումներ արեց:
Դատելով Աղազարյանի ասածներից՝ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցերին ասել է, որ Վլադիմիր Պուտինն իրեն չի շնորհավորում, քանզի ... խանդում է: Այո՛, այո՛, խանդում է: «Գիքորը» հենց այդպես էլ ասաց՝ խանդում է:
Խանդում է, քանզի ժողովրդավարական երկրների ղեկավարներ Մերկելը, Մակրոնն ու Աղազարյանի համար Կանադայի շատ համակրելի վարչապետը շնորհավորել են, իսկ ՌԴ-ն ու ՀԱՊԿ մյուս պետություններն անմակարդակ են, չեն համարվում առաջադեմ ու դրա համար էլ չեն շնորհավորում ժողովրդավարության ռահվիրա Փաշինյանին:
Երևի Աղազարյանն ուզում էր ասել, որ Պուտինը նախանձում է Փաշինյանին, սակայն օգտագործեց իր կարծիքով ավելի պոլիտկոռեկտ «խանդել» բառը:
Աղազարյանը կամա թե ակամա բացահայտեց, որ Փաշինյանը, հակառակ իր հրապարակային հայտարարությունների, ՀԱՊԿ-ում իրեն անհարմար է զգում և շատ վատ կարծիքի է այն մարդկանց մասին, որոնք ղեկավարում են ՀԱՊԿ անդամ պետությունները:
«Պուտինը խանդում է Փաշինյանին» ձևակերպման տարածումը Փաշինյանին անհրաժեշտ է, որպեսզի «աղվեսի քիթը խաղողին չհասավ, ասաց՝ խակ էր» ծրագրի շրջանակներում իր դեմքը փրկի, քանզի կառավարությունում սպասել են Պուտինի շնորհավորանքին, ՓաշինյանիՔՊԿ-ական «գիքորները» նույնպես սպասել են, փաշինյանենք նույնիսկ ջանքեր են գործադրել դրա համար, սակայն ապարդյուն: Ու որպեսզի թիմի մեջ ցեց չընկնի, Փաշինյանը շրջանառության մեջ է դրել «խանդի» թեզը:
Էլի բաներ «բլթացրեց» Աղազարյանը: Նա ասաց, որ ՔՊԿ-ի ներսի երիտասարդները իրեն համարում են ռուսամետ: Նա դա ասաց այն կոնտեքստով, որ ստացվում էր՝ իրենց երիտասարդ թիմում բոլորը ռուսամետությունը հայհոյանք են համարում, ռուսատյաց են կամ արևմտամետ:
Աղազարյան Հովիկը նաև ասաց, որ նախկինում իրենց արած շատ հայտարարություններ անհիմն են եղել, քանզի ինֆորմացիայի չեն տիրապետել: Մասնավորապես նա այդ անտեղյակությամբ պայմանավորեց ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ և այժմ Նիկոլ Փաշինյանի խորհրդական նշանակված Արշակ Կարապետյանիհասցեին նախկինում նիկոլենց հնչեցրած քննադատությունները: Փաստորեն, ներկա իշխանություններն ընդունում են, որ նախկինում ստել են: Կամ էլ՝ հիմա են ստում, ո՞վ գիտե: Իսկ լավատեղյակները պնդում են, որ Արշակ Կարապետյանը, մեղմ ասած, թերացել է իր աշխատանքում:
Այս ամենից հետո հարց է առաջանում՝ ո՞րն էր հեղափոխության իմաստը, եթե պետք է նախկինում հնչեցրած բոլոր հայտարարությունները շուռ տրվեն, նախկին իշխանությունների բոլոր արածները կրկնվեն ու նախկին բոլոր արատները խորանան:
Հայկ Ուսունց
Источник: http://www.7or.am/am/news/view/152968/
Комментариев нет:
Отправить комментарий