Չեմ կարող դատողություններ անել Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջանձնային հարաբերությունների մասին, սակայն որպես քաղաքական գործիչ եւ ԱԺ նախկին փոխխոսնակ կարող եմ դատողություններ անել պաշտոնական հարաբերությունների եւ դրանց արդյունավետության մասով։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում հայ–ռուսական հարաբերությունները չեն զարգացել, իսկ քաղաքական երկխոսությունը կառուցվում է հայկական կողմից բացառապես կենացների մակարդակում։
«Տեսնում ենք, որ ՀԱՊԿ–ին առնչվող հարցերում կազմակերպության գործընկերների միջեւ փոխըմբռնում չկա։ ՀԱՊԿ հարցում պայմանավորվածություն չկա, Ղարաբաղի առնչությամբ նույնպես չկա։ Հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ էր Մոսկվա մեկնել։ Ինչո՞ւ է պետական միջոցները ծախսում։ Այն բանի համար, որ ռեկորդակիր դառնա եւ մտնի Մոսկվա հաճախ այցելող պետության ղեկավարիների թոփ եռյակ։ Ցանկանում է առաջինը լինել, հա՞»,–զարմանում է Շարմազանովը՝ հավելելով, որ ոչ մի օգուտ չի տեսել դեկտեմբերի 27-ին Փաշինյնաի՝ Մոսկվա կատարած այցից։
ՀՀԿ մամուլի խոսնակը նկատում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ըստ էության արել է ամեն ինչ, որ Հայաստանը զրկվեր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, իսկ այդ հարցը, ըստ էության, արդեն լուծված է. «Եվ, ընհանրապես, ինչպե՞ս կարելի է աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկի, դաշնակից երկրի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի հետ չքննարկել ԼՂ համակարտության հարցը»,–նշեց նա։
Источник: https://news.am/arm/news/488521.html
Комментариев нет:
Отправить комментарий