Հայաստանի շուկայում թուրքական պոմիդորների խնդիրն արդիական է նաեւ «թավշյա հեղափոխությունից» հետո: Դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ֆերմեր Վարուժան Խոդեդանյանը:
Ըստ նրա, «թավշյա հեղափոխությունից» հետո ոչինչ չի փոխվել, ավելին՝ կարող ենք այս հարցում հետընթացի մասին խոսել: «Թուրքական պոմիդորի խնդիրը միշտ եղել է հայկական շուկայում: Սակայն եթե նախկինում միայն մեկ մենաշնորհային ընկերություն էր զբաղվում թուրքական պոմիդորի ներկրմամբ, ապա այժմ շատ մասնավոր ներկրողներ զբաղվում են ներմուծմամբ, ինչը շուկայում ծավալը մեծացրել է», - պարզաբանեց նա:
Նա հավելեց, որ դա խոչընդոտում է ֆերմերների եւ ջերմոցների տերերի գործունեությանը:
«Եթե այսօր հայկական շուկայում թուրքական պոմիդորների մեծածախ գինը 200 դրամ է, ապա հայկական պոմիդորների գինը 500 դրամ է», - նկատեց նա:
Ֆերմեր Սամվել Մկրտումյանի խոսքով, գյուղատնտեսությունում զբաղված է բնակչության մոտ 45 տոկոսը, սակայն չգիտես ինչու իրենց որոշումների լուծման հարցում իշխանությունների կողմից պասիվություն է նկատվում:
«Այսօր շատ է խոսվում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տնտեսության այլ բնագավառների զարգացման մասին, սակայն ոչ մեկը չի խոսում գյուղատնտեսության մասին: Այս հարցը պետք է առաջնային լինի Նիկոլ Փաշինյանի համար», - ասաց գյուղացին:
Սամվել Մկրտումյանը կարծում է, որ հայ ֆերմերների խնդրի միակ լուծումը կարող է լինել միայն թուրքական պոմիդորների ներմուծման արգելքը: Սակայն նա չկարողացավ հստակ պատասխան տալ այն հարցին, թե ինչպես են հայ արտադրողները պատրաստվում փոխհատուցել այդպիսի զարգացումների դեպքում արտադրանքի հնարավոր պակասը:
Источник: https://news.am/arm/news/486905.html
Комментариев нет:
Отправить комментарий