Նիկոլ Փաշինյանի հասարակական հիմունքներով խորհրդական Մեսրոպ Առաքելյանը չգիտենք, թե ինչ խորհուրդներ է տալիս, սակայն սոցցանցերում զբաղված է ներկա տնտեսական քաղաքականության ակտիվ քարոզով եւ շարունակ տեղեկացնում է, որ ՀՀԿ-ն է թալանել երկիրը, ՀՀԿ-ի պատճառով են ցածր աշխատավարձ ստանում, ՀՀԿ-ն է խորացրել սոցիալական անարդարությունը։ Պարզվում է, Առաքելյանը շուրջ 2 տարի՝ դեռ ՀՀԿ-ի ժամանակից, զբաղեցնում է Հայաստանում ամենաբարձր տոկոսով ավտովարկեր տրամադրող կազմակերպության տնօրենի պաշտոնը: Լատվիական կապիտալով աշխատող ՄՈԳՈ վարկային կազմակերպությունն ավտովարկեր է տրամադրում 120 տոկոսով, այսինքն՝ 2 հազար դոլարին համարժեք վարկի դիմաց քաղաքացին վերադարձնում է 4 հազար 500 դոլար: ՄՈԳՈ-ն վարկառուներին գրավում է 1 օրում վարկ ձեւակերպելու խոստումով, արդյունքում մարդիկ ընկնում են ծանր վարկային լծի տակ:
Источник: https://hraparak.am/post/1659256311
Комментариев нет:
Отправить комментарий