Ա յսօր Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ԲՀԿ նախընտրական քարոզարշավի ժամանակ, քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը անդրադարձավ մրցակցին` «Իմ քայլը» դաշինքին: Նա հայտարարեց, որ հենց այդ դաշինքն է ավելի շատ Ռոբերտ Քոչարյանի անունը տալիս ու PR անում նրա, իսկ ԲՀԿ-ի համար Սերժ Սարգսյան ու Ռոբերտ Քոչարյան գոյություն չունեն:
«Բացեք «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը, այնտեղ Սերժ Սարգսյանի ու ՄԻքայել Մինասյանի բարեկամներն են, մասնավորապես` Միքայել Մինասյանի քեռու որդին և սանիկը ցուցակում են, Սերժ Սարգսյանի մերձավոր խորհրդատու Զորի Բալայանի բարեկամը նույնպես այդ ցուցակում է: Հիմա մենք ե՞նք սերժական ու ռոբական, թե՞ դուք:
Թե՞ կարծում եք փողոցներում ու հարթակներում ճղճղալով, հիստերիկ շարժումներ անելով, կարողանալու եք երկար ժամանակ խաբել այս ժողովրդին:Բավական եղավ, չէինք խոսի այս ամենի մասին, եթե դուք չանցնեիք բարոյականության, արժանապատվության ու տղամարդկության բոլոր սահմանները:
Բա տենց լավ թեկնածու ունեք, ինչի՞ եք խառնվել իրար, ինչո՞ւ եք սոցիալական ցանցերում հայհոյում: Ասում եմ, եթե դուք ֆեյքերի անվան տակ հայհոյում եք, ուրեմն թքեմ նման տղամարդու երեսին:
Ձեր թեկնածուին ամեն օր հրավիրում ենք բանավեճի, փախնում ա, վախենում ա, գա ինձ հետ քաղաքական հարթակում ի՞նչ խոսի, ի՞նչ բանավիճի: Հիմա էլ ասում եմ` տղամարդ ես, հրավիրում եմ բանավեճի, արի առանց Նիկոլի, արի տեսնենք, ոնց ես լուծելու Երևանի խնդիրները, թե՞ հեշտ ա Նիկոլի անվան տակ քաղաքագետ խաղալ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Комментариев нет:
Отправить комментарий