среда, 19 сентября 2018 г.

Իմ հաղթանակը նվիրում եմ Գուրգեն Մարգարյանին․ Ռամիլ Սաֆարովի քրոջը հաղթած հայ մարզուհի



Օրեր առաջ Թբիլիսիում տեղի ունեցավ «Մարտեր առանց կանոնների»  առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնում էր Կարինե Կարապետյանը: Նշենք նաև այն, որ Կարինե Կարապետյանը մրցում էր Ռամիլ Սաֆարովի քրոջ՝ Ռենա Սաֆարովայի հետ:
Analitik.am-ը զրուցեց Կարինե Կարապետյանի հետ, ով նախ նշեց, որ վատառողջ է եղել. «Նախ ասեմ, որ ես շատ վատառողջ վիճակում եմ գնացել հաղթանակի ետևից»:
Կարինեի խոսքերով, երբ նրանք արդեն գորգի վրա էին, Ռենա Սաֆարովան շատ վատ ձևով է դիմավորել իրեն. «Դեռ մենամարտը չսկսած, նա ինձ ամեն ձևով փորձում էր կոտրել՝ հայացքով, թշնամությամբ, բայց դա նրան չհաջողվեց, ես շուտ չեմ հանձնվում: Նա ինձ երևի լավ չէր ճանաչում»:
«Մինչև մենամարտի սկսելը, երբ ինձ ասացին, որ ես պետք է մենամարտեմ Սաֆարովի քրոջ հետ, այն մարդու քրոջ  հետ, ով 2004 թվականի փետրվարի 19-ին կացնահարել էր մեր հայ սպային՝ Գուրգեն Մարգարյանին, ես չկարողացա հրաժարվել մենամարտից, որովհետև սա մեր ազգի պատիվն էր»,- ասաց Կարինեն:
Մեր հարցին, թե արդյոք հաղթելու համար լրացուցիչ մոտիվացիա տվեց իրեն այն հանգամանքը, որ նա պետք է մենամարտի Սաֆարովի քրոջ հետ և ում է նվիրում իր հաղթանակը, Կարինեն պատասխանեց. «Երբ իմ մարզիչն ինձ ասաց, որ պետք է մենամարտեմ Սաֆարովի քրոջ հետ, ես ուղղակի հրաժարվել չէի կարող: Ես պետք է մենամարտեի և ցույց տայի, որ քնած մարդուն բոլորն էլ կարող են սպանել, բայց դեմ առ դեմ մենամարտել ոչ բոլորն են կարող, և սա իսկական մենամարտ էր: Ես մենամարտել եմ հաղթելու նպատակով և իմ հաղթանակը նվիրում եմ Գուրգեն Արտուշի Մարգարյանին»:
Հաղթանակած մարզուհին նշեց նաև, որ մարտի ընթացքում Ռենա Սաֆարովան ամեն կերպ փորձում էր կոտրել իր ձեռքը և նա կարող էր հանձնվել, սակայն դա իրեն չխանգարեց. «Ես կյանքի գնով պայքարում էի մեր ազգի հաղթանակի համար, և ինձ ոչինչ չեր կարող խանգարել այդ հաղթանակին հասնելու համար»,-ասաց նա:

Комментариев нет:

Отправить комментарий