Երեւան քաղաքի ավագանու ընտրություններում ջախջախիչ հաղթանակ է տարել «Տանը նստածների»» կուսակցությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Գարիկ Քեռյանը:
«Մտահոգություններ ընտրությունների մասնակցության քանակական տվյալներից: Մասնկացել է ընտրական իրավունք ունեցողների 45 տոկոսից ոչ ավելին: Եթե հաղթող քաղաքկան ուժը ձեռք բերի 50 գումարած մեկ, փաստացիորեն կստացվի, որ նա ձեռք բերել իրականում ձայների 25 տոկոսից էլ պակաս: Սա լուրջ հարված է ապագա քաղաքապետի լեգիտիմությանը, որովհետեւ ներկա ընտրություններում արդեն հաղթել են տանը նստած անտարբերները, որոնց մեջ գերակշռում են երիտասարդները:
Մյուս մտահոգությունս կապված է երկրում առկա բնակչության իրական թվի հետ: Ինձ թվում է, որ երկար տարիներ քաղաքական նպատակներով միշտ կեղծվել է Հայաստանում ապրողների իրական թիվը: Արտագաղթածները 25 տարուց ավելի մնում են ընտրացուցակներում, որովհետեւ գրանցումից դուրս չեն գալիս եւ պահպանում են քաղաքացիությունը:
Որքան էլ, որ ցավալի ու ամոթաբեր լինի, վերջ ի վերջո մենք պետք է իմանանք Հայաստանում ապրողների իրական քանակը: Եվ մեկ անգամ եւս կրկնում եմ նման ձեւով քաղաքապետ ընտրելու բացահայտ աննպատակահարմարությունը»:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների թվի 43,65 տոկոսը: Այս պահին ընթանում է քվեների հաշվարկը:
Источник: https://news.am/arm/news/472581.html
Комментариев нет:
Отправить комментарий