среда, 19 сентября 2018 г.

Լակոոտակրատիան հավատարիմ է մնում լակոտությանը

Ô¼Õ¡Õ¯Õ¸Õ¸Õ¿Õ¡Õ¯Ö€Õ¡Õ¿Õ«Õ¡Õ¶ Õ°Õ¡Õ¾Õ¡Õ¿Õ¡Ö€Õ«Õ´ Õ§ Õ´Õ¶Õ¸Ö‚Õ´ Õ¬Õ¡Õ¯Õ¸Õ¿Õ¸Ö‚Õ©ÕµÕ¡Õ¶Õ¨Փաշինյան Նիկոլի աշխատակազմի լակոտ ղեկավարն ասում է, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնատան խնդիրը հետևյալն է՝ մենք որպես առաջարկներ մի քանի տարբերակներ ենք ուղարկել երրորդ նախագահի գրասենյակ, բայց բոլորը մերժվել են: Սա նշել է, թե Սերժ Սարգսյանի գրասենյակի կողմից մատնանշվող խնդիրները կապված են անվտանգության հետ:

«Ըստ այդմ, մենք նրանցից ենք հայցել, որպեսզի տարբերակներ ուղարկեն մեզ: Առայժմ մեզ որևէ բան չի ուղարկվել, և հաշվի առնելով, թե ինչքան է ձգձգվում այս հարցը՝ հավանաբար, այն կունենա մոտավորապես հետևյալ լուծումը. մենք նախորդ նախագահների տրված գույքի համեմատ կընտրենք ամենահարմար և ամենաադեկվատ գույքը: Դա կառաջարկենք, և դա կլինի մեր միակ և վերջնական առաջարկն անկախ նրանից՝ իրենք կառարկեն, թե ոչ»,- ասել է էդուարդ աղաջանյանը՝ հավելելով, որ մոտ օրերս նման առաջարկով հանդես կգան:

Կարող ենք մի քանի հետևություն անել սրա ասածից: Նախ, Փաշինյան Նիկոլն ուզում է շուտափույթ ազատվել Սերժ Սարգսյանի հետ հարևանությունից, որպեսզի, հավանաբար, այդ առանձնատունը տրամադրի միրզոյան արարատին կամ լակոտակրատիայի մեկ այլ հրաշքի: Երկրորդ` սրանք Սերժ Սարգսյանին, ըստ ամենայնի, նորմալ բան չեն առաջարկել, հակառակ դեպքում նա չէր մերժի: Հավանաբար, սրանց առաջարկներն ադեկվատ չեն եղել, չեն համապատասխանել Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի առանձնատների մակարդակին: Երրորդ` Փաշինյան Նիկոլն ուղղակի շարունակում է իր էժանագին խաղը, փորձում է ամեն կերպ նսեմացնել Սերժ Սարգսյանին, վերջում էլ ասել, թե` տեսաք, ամեն ինչ արեցինք, բայց նա մերժեց: Ընդհանրապես այս հարցը պետք է լուծումը գտներ առաջին հերթին հենց երրորդ նախագահի ցանկության համաձայն, այլ ոչ թե ինչ-որ մի լակոտի կապրիզով, բայց Փաշինյան Նիկոլի կառավարությունում անգամ այս պարզունակ բանը չեն ուզում հասկանալ:

Իսկ Սերժ Սարգսյանը ճիշտ կանի, եթե համաձայնություն չտա լակոտակրատիայի որևէ առաջարկի: Վաղը կգա մեղսունակ չափահասների կառավարություն, մեծ ու փոքրը ճանաչող, որի հետ ցանկացած հարց հնարավոր կլինի քննարկել ու լուծել: Շտապել պետք չէ, և թող լակոտակրատիան այս հարցում էլ խոսի վերջնագրերով: Տեսնենք, թե ով ավելի շատ կվարքաբեկվի այս ամենի պատճառով… 

Комментариев нет:

Отправить комментарий