четверг, 2 августа 2018 г.

Ո՞վ է տերը

 Վերջերս Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպեց տեղի հայ գործարարներին՝ հորդորելով ներդրումներ անել Հայաաստանում: Ակնհայտ էր, որ նրանք դեռ չեն ցանկանում այդ առումով քայլ անել, քանի որ Հայաստանում անորոշությունը մեծ է: Այդ մասին բարձրաձայնեցին նաև հանդիպման ընթացքում, ինչին ի պատասխան Փաշինյանը հիշեց «Կիկոսի մահը»:

Հետևելով այսօրվա գործարար միջավայրին, ՓՄՁ-ների տխուր վիճակին, մնում է ենթարել, որ ամենևին էլ իզուր չեն դրսի հայ գործարարների կասկածները: Տեղի գործարարները չեն կարողանում հասկանալ, թե ինչպես են իրենց բիզնեսները փրկելու, Փաշինյանը դրսից ներդրումներ է ուզում բերել: Մի հետաքրքիր դրվագ մեզ հայտնի դարձավ. հանդիպումից հետո գործարարներից մեկը զանգել է հայաստանցի ընկերոջն ու զարմացած ասել. «Էս ու՞մ եք ուղարկել, ինչ ասում ենք, ասում ա` տեր եմ: Ախպեր, դու նույնիսկ չգիտես վաղն ով ա լինելու տերը, էլ ու՞ր ես հիմա վեր-վեր թռնում»,- տարակուսել է պետերբուրգցի հայ գործարարը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Источник: http://www.irates.am/hy/1532988241

Комментариев нет:

Отправить комментарий