воскресенье, 3 августа 2014 г.

Կամավորների առաջին հարյուրակը մեկնեց սահման:

Այսօր առավոտից Քաշաթաղի վարչակազմի շենքը սովորականից մարդաշատ է եղել: Բորձորցիները եկել են կամավորական հիմունքներով մեկնելու ճակատային գիծ :   Ինչպես տեղեկացնում է karabakh-life.am-ը  նրանք ամբողջ գիշեր սպասել են այգաբացին, որ հավաքվեն ու մեկնեն սահման: Առաջին հարյուրյակն  գլխավորությամբ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանի, արդեն մեկնել է:    Մեկնելուց առաջ կամավորները ստացել են զինվորական հագուստ, սնունդ:    «Պատրաստ ենք ոչ միայն մարտական հերթապահության, այլ նաև ակտիվ ռազմական գործողությունների: Մենք վախենալու ոչինչ չունենք: Թշնամին թող վախենա, որովհետև գիտի , թե գործը ում հետ է» - կայքին ասել են կամավորները:   «Երևի թե, ավելորդ չի նշել, որ Բերձորում կամավորները նույնիսկ խղճում են թշնամուն, որ ստիպված է լինելու նորից հաշտվել տարածքային նոր կորուստների հետ: Այս թեմայով նույնիսկ կատակում են: Նրանից մեկը նույնիսկ սաստեց ընկերներին. «Հիմիկվանից ասում եմ, Կիրովաբադի օդանավակայանը իմնա, մեկդ ինձնից առաջ չընկնի»:    Նշենք, որ վարչակազմի ղեկավար Ս. Խաչատրյանի կոչին՝ սահմանապահներին օգնության հասնելու վերաբերյալ, արձագանքնել են բոլորը: Այսօր վարչակազմի աշխատակիցները ստիպված են եղել հավաքագրել միայն հարյուր կամավորի, մնացածը պատրաստակամ սպասում են իրենց հերթին», նշում է կայքը:   










http://www.yerkir.am/am/news/71202.htm

Комментариев нет:

Отправить комментарий