Ռուսական զբոսաշրջային Kavkaz Explorer կազմակերպության կողմից Լեռնային Ղարաբաղը որպես զբոսաշրջային տարածք ներկայացնելու փաստը զայրացրել է ադրբեջանցիներին:
Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը, ադրբեջանական Haqqin.az լրատվամիջոցը գրել է, թե կազմակերպությունն անօրինական ուղևորություններ է իրականացնում դեպի Ղարաբաղ:

Ճանապարհորդությունն իրականացնող խմբի կազմում են մենեջեր Դմիտրի Լեմեշևը, մշակութաբան Դմիտրի Եգորովը և սպորտային տուրիզմի ինստրուկտոր Նադեժդա Կուպրիյանչիկը:
Kavkaz Explorer կազմակերպությունը Ղարաբաղ կատարելիք ուղևորության ընթացքում առաջարկում է այցելել պատմամշակութային հուշարձանները, լինել Լաչինում, Քարվաճառում, Ստեփանակերտում, Շուշիում, Մարտակերտում: Զբոսաշրջային ուղևորությունը կոչվում է «Անհայտ Քարվաճառը»: Հետաքրքիր է, որ Kavkaz Explorer-ը կազմակերպում է այցեր դեպի բոլոր կովկասյան երկրներ` բացառությամբ Ադրբեջանի:

Комментариев нет:
Отправить комментарий