Այս երկրում ինքդ քեզ ոչ թուրք անվանելը մեծ քաջություն է համարվում՝ կարծում է «Սամսունուն» հյուրատան տեր Սելչուկ Գյունեյը: Վ. Իշխանյանը գրում է, որ, մի կողմից թուրքական կառավարությունը շատ անգամներ փորձել է պատմության ընթացքը փոխել՝ կտրելով համշենցիներին իրենց հայկական արմատներից, մյուս կողմից՝ տեղական իշխանություններն ու մահմեդական բնակիչները համշենցիներին արհամարհանքով անվանել են հայեր ու ճնշել նրանց, եւ սրա արդյունքում նրանք մշտապես հիշել են իրենց հայկական ծագման մասին, պահպանել են իրենց լեզուն ու ինքնությունը:
Նրանք երկու տարբերակ են ունեցել. դիմադրել ու շարունակել մնալ անիծվածների դերում՝ որդեգրելով ճնշվող ժողովուրդների գաղափարախոսությունը, այսինքն՝ կոմունիզմը, կամ դառնալ «ավելի կաթոլիկ, քան Հռոմի պապը», այսինքն՝ գերազանցել նույնիսկ թուրք ազգայնամոլներին:
«Ձախակողմյանները (մարքսիստները) շատ խիզախ էին« մոտենում ու խոսում էին ինձ հետ առանց վախի, երբ իմանում էին, որ հայ եմ: Մյուսները՝ նրանք, ում առջեւ հիմա ծառացել է հայկական ինքնության հարցը, բավականին բարյացկամ էին, բայց խնդրում էին ոչ մի տեղ չնշել իրենց տվյալները, հենց որ ես պատրաստվում էի գրառումներ անել: Վախենում էին: Ես տեսա, որ Թուրքիայում հայերը վախենում են իրենց հայկական ծագման բացահայտումից: Գուցե Ստամբուլում այդպես չէ, բայց Համշենում ես դրա ականատեսը եղա»,- ասում է Վ. Իշխանյանը: Նա պատմում է, որ համշենցիների բարբառը շատ տարօրինակ է ու հետաքրքիր, եւ ուշադիր լինելու եւ հայերեն բառեր գտնել փորձելու դեպքում , որոշ ժամանակ անց այդ բարբառին վարժվելով՝ կարելի է համոզվել, որ դա հայերեն է: Եւ պատահական չէ, որ Խոփայի նախկին քաղաքապետ Յըլմազ Թոփալօղլուն ընդունում է, որ անհարմար է զգում թարգմանչի միջոցով խոսել. «Մենք շատ լավ գիտենք այդ լեզուն ու կարող ենք խոսել, բայց մենք որոշակիորեն ասիմիլացվել ենք ճնշումների ներքո, հենց այդ պատճառով էլ դժվարանում ենք իրար հասկանալ»: Նա, իհարկե« հայերենի մասին է ասում: Յըլմազը երբեք այսպիսի բան չէր ասի աշխարհում որեւէ մեկին, բացի այն հայից, ով հայերեն է խոսում: Հետո ավելացնում է. «Նրանք քանդել են Համշենի Խաչքար եկեղեցին, դու նույնիսկ հետքը չես գտնի:
Աներեւույթ եկեղեցու գտնվելու անհայտ վայրը խորհրդանշում է սեւծովյան ավազանի շուրջ ապրող հայերի կործանումը: Իրար հաջորդող թուրքական իշխանություններն այնքան խորն են փորել մեր պատմությունը, որ արմատախիլ անեն հայկական յուրաքանչյուր ծիլ ու որ ոչինչ նորից չաճի այդ հողի վրա: Բայց մի համառ ճյուղ, երկար ժամանակ անտեսված մնալով, վախից դողալով, բողբոջել է կրկին: Հատուկենտ հայերեն բառերը, որ դուրս են պրծնում 30.000-անոց մահմեդական համայնքի ներկայացուցիչների շուրթերից, վերջին վկայությունն են այն ժամանակների, երբ հայերը որպես բնիկներ, տեղացիներ, բնակվում էին Սեւ ծովի թուրքական ափերին՝ ձգվելով դեպի Անատոլիա, շատ վաղուց՝ Օսմանյան կայսրությունից առաջ»:
«Հայրական կողմի գենետիկ անալիզն ավելի շատ աջակցում է համշենցիների հայկական, քան Կենտրոնական Ասիայի ծագում ունենալու վարկածին»: Մարդու կենսաբանություն 84.4 (օգոստոս« 2012թ.) Ինչպես եւ ակնկալվում էր, հետազոտությունը պարզեց, որ համշենցիները էթնիկ հայերի սերունդն են:
Համշենցիների պատմությունը խառնված է արյան ու ողբերգական դեպքերի հետ, բայց սա նաեւ պատմություն է՝ կերտված խիզախ ու հպարտ մարդկանց կողմից, ովքեր, այնուամենայնիվ, հավատարիմ են մնացել իրենց արմատներին:
Комментариев нет:
Отправить комментарий