вторник, 21 января 2014 г.

Առաջնագծում հակառակորդի դիվերսիայի հետևանքով կրտսեր սերժանտ է զոհվել

Արցախում հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր են եղել։ Զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը։ Հայկական կողմի տվյալներով՝ ադրբեջանցիները նվազագույնը 2 զոհ ունեն։
Միջադեպը գրանցվել է հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում։ Հայկական զինուժի առաջապահ ստորաբաժանումները երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության և հակառակորդին պատճառելով մարդկային ու նյութական կորուստ՝ հետ շպրտել:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Ռազմինֆոյին մեկնաբանել է, որ հակառակորդի դիվերսիոն խումբը փախուստի դիմելիս առաջնագծում է թողել քարտեզներ, զինամթերք, տեխնիկա, պաշտպանական միջոցներ։
Կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը զոհվել է փոխհրաձգության ժամանակ ստացած հրազենային վերքից՝ Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված խնդիրը արիաբար կատարելիս։
Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը Ռազմինֆոյի հետ զրույցում շեշտեց, որ ներկա դրությամբ ՊԲ կայքում հրապարակված հաղորդագրությանը հավելելու ոչինչ չունի։

Комментариев нет:

Отправить комментарий