четверг, 23 января 2014 г.

Բացառիկ կադրեր սահմանից. ինչպես ետ մղեցին թշնամուն /վիդեո/


ՀՐԱՏԱՊ. Բացառիկ կադրեր սահմանից. ինչպես ետ մղեցին թշնամուն/վիդեո, ֆոտո/
Գլխավոր լուսանկարում այն տղաներն են, ովքեր հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը անառիկ պահեցին Արցախի եւ Հայաստանի սահմանը: Հիշեցնենք, մարտական պարտականությունները արիաբար կատարելիս զոհվեց սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: Նրա զոհվելու տեղանքում մարտական ընկերները քարից խաչ են դրել եւ ամեն օր աղոթում են:
"Նիյիք մտնական, մի հատ էլ ա պետք նրանց խելքի բերել",-ասում են մարտական դիրքում այդ օրը հերթապահողներն ո ցավում ընկերոջ կորստի համար:
"Մերոնց, հարազատներին, բարեկամներին ասում ենք ` լավ մնացեք, սահմանն  անառիկ է",-Henaran.am-ի հետ զրույցում ասացին նրանք: Զինծառայողներից շատերն ընդամենը 6 ամսվա ծառայող են եւ պատրաստ են սխրագործության:
"Չգիտենք, կանչել են Երեւան` պարգեւատրման, բայց դրա համար չենք կռվել, մենք պիտի պաշտպանենք սահմանը",-ասում են:
Իսկ դասակի հրամանատարը մեկ առ մեկ պատմում է ինչպես ներխուժեց թշնամին, ինչպես հետ մղեցին թշնամուն:
Մանրամասները` բացառիկ կադրերով` տեսանյութում:
  Հիշեցնենք, որ զինծառայող Արմեն Հովհաննիսյանը զոհվել էր  հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 23:50-ից մինչեւ 00:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններում,  ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցումը կանխելու ժամանակ:
ԼՂՀ  նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով  ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է “Արիության համար” մեդալով:



Видео здесь .

Комментариев нет:

Отправить комментарий