Հարավային Կովկասում, մասնավորապես' Հայաստանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակին ու Հայաստանի ռազմական պոտենցիալին մոտիկից ու անձամբ ծանոթանալու նպատակով Հայաստանում է գտնվում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի աշխատանքային խումբը' ՀԱՊԿ պառլամենտական ասամբլեայի պաշտպանության ու անվտանգության հարցրով հանձնաժողովի նախագահ Անատոլի Վիբորնու գլխավորությամբ:
Այսօր աշխատանքային խումբն այցելել էր Նախիջեւանի ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում տեղակայված դասակի հենակետերից մեկը: Տեղում բարձրսաստիճան հյուրերին ներկայացվեց Հայաստանի ռազմա-տեխնիակկան, բարոյահոգեբանական, զորքերի մարտական պատրաստականությանը, ոգում, զինծառայողների բարոյահոգեբանական, վիճակին, սոցիալական պաշտպանության ու կենցաղային խնդիրներին վերաբերող բոլոր կողմերը: Հյուրերը ծանոթացան հենակետի պայմաններին, ինչպես նաեւ տեղում' զինվորականներից ստացան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները:
Աշխատանքային խումբը, ինչպես տեղեկացրեց Անատոլի Վիբորնին, Հայաստանում քննարկել է հավաքական անվտանգության պայմանագրի անդամ-երկրների, ռազմա-քաղաքական բաղադրիչին վերաբերող հարցեր:
«Ինչպես ասում են' ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել: Դրա համար էլ հանձնաժողովի անդամենրի որոշմամաբ, ինչպես նաեւ հանձնաժողովի աշխատանքային ծրագրով մենք այցելեցինք նաեւ այս զորամաս, որը, ինչպես արդեն տեսանք, գտնվում է մշտական մարտական պատրաստության վիճակում: Երեկ մենք ՀՀ պաշտպանության նախարարի հետ բավականաին լայնորեն քննարկեցինք կովկասյան տարածաշրջանում մասնավորապես' Հայաստանում ռազմա-քաղաքական դրության մասին բազմաթիվ ու բազմակողմանի հարցեր, ինչպես նաեւ քննարկումներ ունեցանք արտակարգ իրավիճակների նախարարի հետ, քանի որ արտակարգ վիճակների սեկտորը մեզ համար կարեւոր է ոչ միայն կոնբֆլիկտային գոտիների ռազմական բաղադրիչի, այլեւ բնական ու տեխնածին աղետների առումով»,- լրագրողներին ներկայացրեց Անատոլի Վիբորնին:
Լրագրողների խնդրանքով Ա. Վիբորնին անդրադարձավ նաեւ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու ռազմական արկածախնդրությունն ինչ-որ կերպ կանխելու խնդրին' նշելով, որ երեկ, հանձնաժողվի նիստի ժամանակ, այս ուղղությամբ բազմաթիվ առաջարկներ են եղել: Դրանք, ինչպես նաեւ մշտական հանձնաժոովի աշխատանքների արդյունքները կներկայացվեն ՀԱՊԿ անդամ-երկյրների խորհրդարանների պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովների նախագահներին:
«Դրանից բացի, առաջարկ է եղել, եւ մենք այսօր ակտիվորեն քննարկում ենք այդ հարցը, պառլամենտական ասամբլեայի առաջիկա նիստի ժամանակ հանդես գալ բոլոր տեսակի խնդիրների խաղաղ կարգավորման մասին հայտարարությամբ, որովհետեւ գլխավոր խնդիրը, որ մենք տեսնում ենք ' բոլոր տեսակի մեխանիզմներն ու հնարավորություններն օգտագործելով ռազմական բոլոր հնարավոր պրովոկացիաները կանխելն է, որոնք մարդկային կյանքեր են արժենում»,- նշեց Ա. Վիբորնին:
Նա նաեւ լրագրողներին ներկայացրեց իր տպավորությունները, որ ստացել էր հենակետի դիտարկումից' նշելով, որ հենակետում համոզվել է, որ այն զորամասը, որի հենակետ են այցելել, մարտական պատրաստության ամենաբարձր վիճակում է գտնվում:
«Ինձ համար կարեւոր էր նայել զինվորների աչքերի մեջ, տեսնել, թե ինչպես են իրենց պահում սպաները, սոցիալական ապահովության, դժվարություների հաղթահարման, ռազմա-տեխնիկակն սպառազինության ինչպիսի վիճակում է գտնվում զորամասը: Ու ասեմ, որ հաճելիորեն զարմացած եմ: Ինչ վերաբերում է մարտական ոգում, մենք նույնիսկ հարց բարձրացրեցինք' կա՞ն զինվորականներ, որոնք չեն ցանկանում ծառայել, կա՞ն դասալիքներ եւ այլն. այդպիսի միջադեպեր, որոնք եղել են սովետական ժամանակահատվածում' այդ ժամանակների մնացորդները, այստեղ չկան: Այստեղ գալիս են ծառայելու նրանք, ովքեր ուզում են ծառայհել իրենց հայրենիքին: Դա երեւում է նրանց աչքերից, եւ հատկապես հաճելի է տեսնել հայրենիքին ծառայելու մղումը»,- ներկայացրեց ԱՀՊԿ ՊԱ պաշտպանությւան ու անվտանգության հանձնաժողովի նախագահը:
Իսկ այդ հանձնաժողովում Հայաստանի ԱԺ ներկայացուցիչ Խոսրով Հարությունյանը նշեց, որ երեկ աշխատանքային խումբը մանրակրկտորեն քննարկել է տարածաշրջանի ռազմա-քաղաքական իրավիճակը' հարցին, հիմնականում, մոտենալով այն սպառնալիքների ու մարտահրավերների տեսանկյունից, որոնք այսօր գոյություն ունեն ՀՀ ազգային անվտանգության համար: Եվ առաջին հերթին, տեղեկացրեց Խոսրով Հարությունյանը, ուշադրություն է դարձվել տարածաշրջանի' մասնավորապես Ադրբեջանի միլիտարիզացիայի վրա:
«Այդ առումով' հատկապես ուշադրություն ենք դարձրել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վրա, որոնց արդյունքում մենք զոհեր ենք ունենում ոչ միայն զինվորականներից, այլեւ խաղաղ ազգաբնակչությունից: Այս առումով' պառլամենտական ասամբլեայի հայտարարություն մշակելու միտք ծնվեց այն մասին, որ անընդունելի է կոնֆլիկտների լուծումը ռազմնական' ուժի գործադրման կամ ռազմական առավելության հասնելու ճանապարհով: Այսիքն' մենք կարծում ենք, որ պառլամենտական ասամբլեան կարող է հանդես գալ առկա իրավիճակի հետագա վատթարացումը կանխող հայտարարությամբ: Երկրորդ' մենք մտածում ենք, որ պետք է մշակվեն օրենսդրա-քաղաքական այնպիսի մեխանիզմներ, որոնք հետագայում կարող են, ՀԱՊԿ անդամ-պետությունների ակտիվ մասնակցությամբ, կասեցնել տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը»,- նշեց Խոսրով Հարությունյանը' հավելելով, որ արդեն բոլոր ներկաներն էլ համոզվեցին, որ դրանք ուղղակի բանավոր վտանգներ չեն ու դրանց մասին չի կարելի միայն խոսել, այլ արդեն պետք է կանխելու կոնկրետ քայլեր ձեռնարկվեն` օգտագոծելով ՀԱՊԿ բոլոր անդամների ռազմա-քաղաքական ամբողջ զինանոցը:
http://nnk.am/am/armenia/510-news.html

Комментариев нет:
Отправить комментарий