суббота, 16 февраля 2019 г.

Օպերացիա «Նիկոլ»

Հայաստանում իրականում իրողությունը նոր է փոխվում, ու կարծես ամեն ինչ գնում է հին, արդեն փորձարկված սցենարով։ Չէ, սցենարը թարմացվել է մի փոքր՝ «ցանկացած նոր բան լավ մոռացված հինն է» սկզբունքով, բայց այ օրակարգն ակնհայտ նույնն է մնացել։ Եվ այս առումով «բանալի բառը» հենց մոռացվածն է, որովհետև ամենապարզ տրամաբանությունն էլ ասում է, որ այն, ինչ մենք այսօր տեսնում ենք déjà vu-ի ժանրի լավագույն դրսևորումն է։ Ու կարծես, ինչ-որ բան հիշեցնում է, բայց թե ինչ, դժվար է հասկանալ․․․

Այ հենց դրա համար էլ հիշեցնենք, որ չստացվի այնպես, որ «Դավիթ գող-գող եկավ, գնաց»։

Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում ընդամենը երկու ղեկավար է եղել, որոնք բացարձակ մեծամասնություն են ստացել քվեարկողներից՝ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 1991-ին և Նիկոլ Փաշինյանը։ Այն որ վերջինը առաջինի քաղաքական հոգեզավակն է, հուսամ, հիշում եք։ Սակայն այդքանով այս գործիչների նմանությունները չեն վերջանում։ 
Նրանք, ովքեր «բախտ» են ունեցել ապրել «ԼՏՊ» 90-ականները, հույս ունեմ, հիշում են այդ տարիների ընդհանուր քաղաքական վեկտորները։ Իսկ չհիշողների կամ չիմացողների համար՝ թեթև դաս․

Ա/ Կրթական ոլորտի կազմալուծում՝ «բարեփոխման» անվան տակ։ Ես մինչև օրս հիշում եմ, թե ինչպես մեր դպրոցից քարերով «լարեցին» ռուսերենի երիտասարդ ուսուցչուհուն, որ հայացել էր ամուսնու շնորհիվ։ Ու սա մասնավոր դեպք չէր։ Դպրոցներում ռուսական դասարանների փակման «պաշտոնական» բացատրությունն այն էր, թե «մենք այլևս ռուսական կայսրության մաս չենք» և որ «ռուսերենը ստրուկների լեզուն է»։ Նման հայտարարությունների հեղինակները հավանաբար աչք էին փակում այն հանգամանքի վրա, որ վաղ 90-ականներում ռուսական դասարաններում սովորում էր ոչ թե իրենց այդքան չսիրած «էլիտայի» սերունդը, այլ ընդամենը մի քանի տարի կամ ամիս առաջ Ադրբեջանի կողմից սանձազերծված հայկական ջարդերից փախստական դարձածների զավակները։ Ոմանք դեռ տարրական դասարաններում, ոմանք էլ արդեն ավելի բարձր դասարաններում առերեսվեցին նրա հետ, որ հայերենն այլևս պետք է դառնա ամենակարևոր առարկան, որովհետև մինչև այն չիմանային, որևէ այլ առարկա սովորել չէր լինի։ Իհարկե, առաջին հայացքից սա լավ մոտեցում կարող է թվալ, քանի որ, այո՛, ցանկացած հայ մարդ իր լեզվին պիտի տիրապետի։ Բայց ախր նման բիրտ միջամտությունները կրթության ոլորտում կոնկրետ ազդում են մի ամբողջ սերնդի ու դրա կրթվածության մակարդակի վրա և ազդում են բացասական առումով։ Բազմաթիվ են այն դեպքերը, որ հրաշալի սովորող երեխաները պարզապես դարձան ցածր առաջադիմությամբ աշակերտներ, փաստացի զրկվեցին բուհ ընդունվելու ու սովորելու հնարավորությունից, հայտնվեցին ոչ մրցակցային կարգավիճակում։ Ինչևէ, հանգիստ թողնենք ռուսական դասարանների ու դպրոցների հարցը ու անդրադառնանք «բարեփոխումների» այլ դրսևորումներին։ Բացարձակապես չունենալով կրթության վերաբերյալ որևէ հայեցակարգ, տեսլական կամ այն պարզապես չներկայացնելով հասարակությանը՝ սկսվեց էքսպերիմենտների մի այնպիսի շարք, որից դուրս գալու համար մեզ ևս մեկ սերնդափոխություն է պետք։ Կային դասարաններ, որտեղ մի քանի գիրք կար, որոշ ժամանակահատվածում դասերը տևում էին 25 րոպե, դասասենյակներն այնքան սառն էին, որ ջրի հեղուկից պինդ վիճակին անցնելն ուսումնասիրում էինք ամեն օր։ Էլ չասեմ «Կրոնի պատմություն» առարկայի անվան տակ դասավանդվող աղանդավորական քարոզները, նորահայտ «սուպեր-պուպեր» մեթոդաբանությունները, որոնք հիմնովին խարխլում էին թե՛ դպրոցական, թե՛ բուհական կրթության հիմքերը։ Թե ինչ եղավ հետո, այսօր էլ կարելի է տեսնել։ Հարցրեք ցանկացած գործատուի, որն աշխատող է փնտրում։ Մանրամասն կպատմի։

Բ/ «Հայաստանն անվտանգ է՝ առանց Արցախի»։ Անկախ նրանից, որ որոշ շրջանակներ Տեր-Պետրոսյանին են վերագրում արցախյան գոյամարտի հաղթանակը, սակայն բազմաթիվ են ելույթները, հոդվածները և հարցազրույցները, որտեղ առաջին նախագահը պարզապես սպառնում է՝ պնդելով հանձնել ազատագրված տարածքները, որ նույնն է, թե Արցախն ամբողջությամբ։ Այս պնդումները բացի այն, որ հակապետական են (ի վերջո, դարերի ընթացքում սա հայ ժողովրդի միակ տարածքային ձեռքբերումն էր՝ բազում կորուստների ֆոնին), դրանք նաև լրջագույն բարոյական խնդիրներ են պարունակում։ Արցախյան գոյամարտում ընկած կամ վիրավորում ստացած անձանց, նրանց ընտանիքների ու սերունդների աչքերին այսքանից հետո նայելու համար անհրաժեշտ է կամ տականք լինել, կամ հակահայ, քանի որ փաստացի տարածքների զիջման առաջին գաղափարախոսը այս նվիրյալներին «էշ նահատակ» է համարում։ Տարօրինակ է նաև այն, որ պատերազմական իրավիճակով տնտեսական լրջագույն ճգնաժամը պայմանավորող Տեր-Պետրոսյանը թերևս ամենաչորն է դուրս եկել նաև միջազգային հանրության հետ շփումներում, քանի որ բացահայտ որևէ պատասխանատվություն չէր ուզում կրել բանակցային գործընթացում, ինչը ենթադրում է գոնե նվազագույն հայրենասիրություն ու պետական շահի գերադասում։

Գ/ Պետականության, պետության, տնտեսության և հասարակության բարոյազրկում։ Շարունակելով տնտեսական և էներգետիկ ճգնաժամի թեման կրկին պետք է հղում տամ նրանց, ովքեր գոյատևել են «մութուցուրտը»։ Միայն զարմանալ կարելի է, թե ինչպես մի սերունդ ապրեց։ Ասել, որ կանխամտածված գործողություններ չեմ տեսնում այս մոտեցման մեջ, կնշանակի ոչինչ չասել։ Հայաստանի անկախացումից ի վեր մեր երկիր ամենատարբեր օգնությունների տեսքով մտած գումարի չափն ու ծավալը հաշվարկված չէ։ Մեզ համառորեն բացատրում էին, որ երկիրը պատերազմական իրավիճակում է, և որ մեր երկիր մտած ամեն ինչ ուղղվում է բանակաշինությանը։ Սակայն չգիտես որտեղից, որոշ պետական բարձրաստիճան այրեր հանկարծակի սկսում էին ամենաթանկարժեք մեքենաներով շրջել, կրակել երբ և որտեղ իրենց հարմար էր, «դեբոշներ» սարքել։ Լպիրշության գագաթնակետն անգերազանցելի էր թվում։ Մյուս կողմից էլ հենց այս ժամանակահատվածում էր, որ մեր բառապաշար մտան «կռիշ», «ռեկետ», «բեսպրեձել», «խառոշի» ու այս շարքից էլի լիքը բառեր։ Պարզվում է կային ընտրյալներ, ում թույլատրված էր փող ունենալ, իսկ ահա մնացածները թող մի «800 հոգի էլ մեռնեն», ինչպես ասվում է պտտվող տեսանյութում։ «Հացի չեկերը», «լևի լույսն» ու փայտի վառարաններն էլ մի ամբողջ սերնդի սովորեցրեցին «ապրիր, թե կարող ես» կարգախոսը։
Տարօրինակ է, որ բնապահպանական ալիքի վրա իշխանության եկած ՀՀՇ-ն՝ նույն ինքը այսօրվա ՀԱԿ-ը, ամեն ինչ արեց, որպեսզի Հայաստանն անտառաթափվի, Սևանում սիգ չմնա, իսկ երկրում՝ մարդ։

Իսկ կա՞ր արդյոք ռեսուրս։ Իհարկե կար։ Բայց այն սպասարկում էր հարստության հոտն առած վերխուշկային։ Հենց այդ ժամանակահատվածում էր, որ ձևավորվեցին առաջին օլիգարխները, որոնք Երևանում փողոցներ էին գնում և սեփականաշնորհում բիզնեսի ոլորտներ։ Փաստացի պետության փողը կենտրոնացել էր մի քանի հոգու ձեռքում։
Բայց սա ապաշնորհ կամ անփորձ կառավարման արդյունք չէ, մեծագույն սխալ կլինի և հակապետական գործողությունների արդարացումը։ Եթե նրանք գիտակցեին իրենց սխալները, տանկեր չէին հայտնվի մայրաքաղաքի կենտրոնում, երբ Տեր-Պետրոսյանը ցանկացավ վերացնել քաղաքական հակառակորդին։ Նույն Տեր-Պետրոսյանը միևնույն օրակարգը նորից ի հայտ չէր բերի՝ հետագայում ռևանշի փափագով։ Նշանակում է, որ նա հստակ օրակարգ ունի, նրա օրակարգը անկիրթ, նշանակում է հեշտ կառավարելի, տնտեսապես ու բարոյապես թույլ ու ուղղակի և փոխաբերական իմաստով հիվանդ հասարակությունն է, որն իր հերոսներին նույնիսկ «էշ նահատակ» կանվանի, մենակ թե հացի փող ունենա, գոյատևի։ Թե որն է այս ամենի գլոբալ նպատակը, դժվար է հասկանալ հասարակ մահկանացուներիս համար կամ դավադրության տեսության գրքերից է։
Որքան էլ Տեր-Պետրոսյանն ու իր թիմը անում էին ամեն ինչ, որ ականատեսները մոռանան ինչպես տեսածը, այնպես էլ մաշկի վրա զգացածները, հիշողությունը մթագնելն այնքան էլ հեշտ չէ։ Շուտով ՀՀՇ-ն դարձավ ՀԱԿ։ Սակայն դա էլ չփրկեց քաղաքական վարկանիշը։ Իսկ վերադարձը Տեր-Պետրոսյանին «վիզ» պետք էր․․․

Հաղորդակցության որակյալ մասնագետները կասեն, որ երբ պրոդուկտդ մերժվում է սպառողների կողմից, անհրաժեշտ է այն վերաբրենդավորել։ Ըստ էության, սա նշանակում է փոխել պիտակը, մի քանի բանտիկ ավելացնել, իսկ էություն ու բուն ապրանքը պահել նույնը։ Եվ սա հենց այն է, ինչ մենք տեսնում ենք այսօրվա քաղաքական իրականությունում։

Փաշինյանի ու Տեր-Պետրոսյանի կապը ապացուցելու կարիք չունի։ Ավագն աճեցրել, մեծացրել ու սովորեցրել է հոգեզավակին։ Վերջինս սակայն, չի էլ գիտակցել այն, որ ինքը մեծ խաղում «պեշկա» է մեկ նպատակով՝ ի կատար ածել սերտած քաղաքական օրակարգը։ Ու սա ևս ապացուցելու կարիք չունի։ Փաշինյանի գործողություններն ու նշանակումները բավական են՝ հետևում ՀԱԿ-ի ականջները տեսնելու համար։ Ու վեկտորները կրկին նույնն են։ Կրթության ոլորտի բնաջնջմամբ մայիսից ի վեր զբաղվում է մի մարդ, ով ՀԱԿ երիտասարդական թևի խորհրդի անդամ է եղել ու հմտորեն տեղափոխվել է ՔՊ։ Փաշինյանն անձամբ է իրականացնում «Հայաստանն՝ առանց Արցախի» գործողությունը, նաև հմտորեն քանդում է տնտեսության բոլոր հիմքերը։ Երևանում գողությունների աննախադեպ ցուցանիշ է գրանցվում։ Նույնիսկ 90-ականների ոճով մեքենա են վնասում ու հրկիզում։ Նույն 90-ականների ոճով դատավարությունները կազմակերպվում են բացառապես վերևների հրահանգներով։ Քաղաքականության առումով էլ ՀԱԿ-ն ակնհայտ երևում է ի դեմս ԱԺ մեծամասնություն կազմող խմբակցության ղեկավարի, որ նույնպես ՀԱԿ երիտթևից է։ Իսկ ի՞նչ կասեք ՀԱԿ մեկ այլ սիրելիի մասին, որ նշանակվել է վարչապետի խոսնակ։ Իսկ Սիրադեղյանի վերադարձի մասին «չճշտված» տեղեկությունները, որոնք տարածվում են պրոփաշինյանական տելեգրամ ալիքներով․․․

Կհավատայի պրոիշխանական ֆեյքերի այն թեզին, թե «մարդ չկա, դրա համար ՀԱԿ-ի ժողովրդին է պաշտոն տալիս», եթե գործողություններն ու հայտարարությունները déjà vu-ի ժանրի լավագույն դրսևորումներից չլինեին։ Պարզապես պետք է գիտակցել, որ Տեր-Պետրոսյանը հաջողությամբ իր օրակարգը վերադարձնում է քաղաքականություն՝ «Օպերացիա «Նիկոլ»» ռեբրենդինգային արշավի միջոցով։

Իմ ապրած «90-ականներ» մղձավանջը ստիպում է մտածել, որ սրանից լավ հոտ չի գալիս՝ անկախ նրանից գործողություններն իրականացնի ժողովրդի ընտրյալ Տեր-Պետրոսյանը, թե ժողովրդի ընտրյալ Փաշինյանը։
 Նարե Վահանյան

четверг, 14 февраля 2019 г.

Ռաֆիկ Մաշադյանի միլիոնատեր որդին՝ Երևանի կայազորի զինվորական դատախազ. «Ժամանակ»

 

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի տակավին երիտասարդ, բայց միլիոնատեր որդին՝ Հարություն Մաշադյանը, օրերս, ավելի կոնկրետ՝ փետրվարի 4-ին նշանակվել է Երեւանի կայազորի զինվորական դատախազ։ Ավելի վաղ երիտասարդը զբաղեցնում էր Լոռու կայազորի զինվորական դատախազի պաշտոնը։ Ուշագրավ է, որ ընդամենը 23 տարեկան Հարություն Մաշադյանն արդեն միլիոնատեր է՝ այն պարագայում, երբ նրա հայրը մշտապես եղել է պետական պաշտոնյա, իսկ ինքը դեռեւս 23 տարեկան է եւ եւս եղել է պետական աշխատանքի։ Պաշտոնը ստանձնելու պահին կրտսեր Մաշադյանը հայտարարագրել է 12 միլիոն դրամ, 130 հազար դոլար եւ Volkswagen touareg մակնիշի ավտոմեքենա»։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/878434/ 

Մաշադյանը ոչ միայն ամենաբարձր պարգևավճար ստացողն է, այլև ՊԵԿ-ում ամենաշատ բարեկամներ աշխատանքի տեղավորածը


ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի երեկվա պարզաբանումներից հետո էլ աստղաբաշխական պարգևատրումների թեման չի փակվում։ Անանյանը, մասնավորապես, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՊԵԿ աշխատակիցները պարգևավճարներ ստացել են` ՊԵԿ նախագահից մինչև վերջին տեսուչն ու հավաքարարը, սակայն պարգևավճարների չափը չնշեց՝ պատճառաբանելով, որ իրենք անձնական տեղեկատվության գաղտնիության պահպանման իրավական պարտականություն ունեն։ Լրագրողների հարցապնդումների ճնշման տակ ամեն դեպքում Անանյանը նշեց, որ ամենամեծ առձեռն վճարված պարգևավճարը կազմել է 1.5 մլն դրամ։ Բայց թե ով է ստացել այդ գումարը՝ հրաժարվեց բացահայտել։
Նշենք, սակայն, որ ՊԵԿ նախագահի հրապարակած թիվն այնքան էլ իրատեսական չէ։ Մեր աղբյուրները շարունակում են պնդել, որ իրատեսականը ի սկզբանե հրապարակված թվերն են եղել, ըստ որի՝ պարգևավճարների ամենաբարձր շեմը եղել է 7-8 միլիոն դրամը։
Ամենամեծ պարգևավճար ստացածների թվում է ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը, որը մարմնավորում է կոռումպացված ՀՀԿ-ական ժամանակաշրջանը։ Նա համարվում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի տեղապահը ՊԵԿ-ում, որն այս տարիներին համակարգում է տեղավորել իր ամբողջ ազգուտակին։ Մասնավորապես իր փեսային՝ աղջկա ամուսնուն՝ Գոռ Մկրտչյանին, ընդունելով համակարգ, «գործուղել» է խոշոր հարկատուների տեսչություն։ Եղբոր փեսա Գոռ Ալեքսանյանին մի քանի ամսում դարձրել է վարչության պետի տեղակալ։ ՊԵԿ-ի շարքային աշխատողները այդ պաշտոնին հասնում են միայն տասնամյակների ընթացքում։ Մաշադյանը, սակայն, այդքանով չի սահմանափակվել։ Արաբկիրի հարկայինում էլ աշխատում է նրա փեսայի քույրը։ Սանիկներից Էլեն Համբարձումյանը նույնպես խոշոր հարկատուների տեսչությունում է։ Իսկ քեռին՝ Հրաչիկ Գոգինյանը, Սյունիքի «գերեկամտաբեր»՝ մաքսանենգության դեմ պայքարի բաժնի պետն է։
Ուշագրավ է, սակայն, որ ՊԵԿ համակարգում վերջին կրճատումները, երբ 120-ից ավելի մարդ ազատվեց աշխատանքից, զարմանալիորեն շրջանցել են վերը թվարկված անձանց։ Նրանք անձեռնմխելի են։
Ի դեպ, Դավիթ Անանյանը, ըստ էության, ստում է՝ հայտարարելով, թե նախորդ տարի ևս բարձր պարգևավճար են ստացել։ Մասնավորապես, Ռաֆիկ Մաշադյանի՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից պարզ է դառնում, որ ամբողջ 2017-ին Մաշադյանը ստացել է 10 միլիոն 97 հազար 440 դրամ, որը գոյացել է աշխատանքի վարձատրությունից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից։ Իսկ 2018-ի միայն դեկտեմբեր ամսին Մաշադյանը ստացել է 9.6 միլիոն դրամ։
Հ.Գ. Մեզ հասած տեղեկություններով՝ Անանյանը ստում է նաև, երբ հայտարարում է, թե պարգևավճարներ ստացել են ՊԵԿ նախագահից մինչև վերջին տեսուչն ու հավաքարարը։ ՊԵԿ շարքային աշխատողներ մեզ պատմեցին, որ պարգևավճարներ ստացել են բացառապես ղեկավար կազմն ու նրանց մտերիմները։

ԳՈՂԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ ՍԵՐՏ ԿԱՊԵՐ ՈՒՆԵՑՈՂՆ ԱԱԾ-ՈՒՄ ՊԱՇՏՈՆ Է ՍՏԱՑԵԼ

«Հրապարակ»․ Գողականների հետ սերտ կապեր ունեցողն ԱԱԾ-ում պաշտոն է ստացել

Հունվարին ԱԱԾ-ում ուշագրավ նշանակում է տեղի ունեցել: ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման եւ վերահսկման բաժնի ղեկավար է նշանակվել Սերոբ Հարությունյանը:
Նա Կոտայքի մարզի նախկին ոստիկանապետն էր, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետը եւ այդ պաշտոնից ազատվել է 2018-ի հունիսին: Մամուլում ժամանակին հրապարակումներ եղան նրա եւ գողական աշխարհի կապերի մասին, մասնավորապես՝ Լեննականցի Սուրոյի, Զապի հետ։
Источник: https://hraparak.am/post/1458938903

вторник, 12 февраля 2019 г.

Մեծ հեղափոխականն ու ձախողված պետական գործիչը



Հեղափոխության հաղթանակից հետո թվում էր, թե դրա գաղափարական ու արժեքային ողջ ներուժը ներդրվելու է պետականաշինության աստիճանական գործընթացի մեջ: Այսինքն` կանխատեսվում էր, որ զուտ ավտորիտար ռեժիմի կազմաքանդման գաղափարի շուրջ սաղմնավորված հեղափոխական շարժումն ի վերջո դուրս է գալու դրա նեղ շրջանակներից ու ընդգրկելու է կյանքի բացառապես բոլոր ոլորտները՝ տնտեսությունից մինչև մշակույթ, պետական կառավարումից մինչև կրթական համակարգ:
Բայց բոլոր այս կանխատեսումներն այդպես էլ մնացին որպես կանխատեսում ու դեռևս հեռու են կյանքի կոչվելու հնարավորությունից: Հեղափոխական ռեֆորմների փոխարեն առաջնային պլան են մղվել հապաղումն ու քարացումը, անշարժությունն ու երեսպաշտությունը, անկարողությունն ու հպարտ շփոթմունքը:
Թվում էր, թե ավելի քան 8 ամիս շարունակվող հեղափոխություն-հակահեղափոխություն, Ռոբերտ Քոչարյանին կալանավորել-չկալանավորել, ասֆալտին պառկեցնել-չպառկեցնել կրկեսային բեմականացմանը պետք է հաջորդեին կոնցեպտներն ու աշխատանքային գործիքները, բայց ո՛չ: Դրանց փոխարեն առաջնային պլան են մղվել պարգևավճարներն ու կոկորդիլոսները, անձրևանոցներն ու պետական խորհրդանիշները փոխելու անմեղսունակ նախաձեռնությունները: Ահա սա է ներկայիս իրականության ողջ էությունը, սա է իշխանության ու հանրային տարատեսակ խմբերի միջև կազմակերպված դիսկուրսի որակը: Իշխանությունները չեն կարողանում ճեղքել արժեքային այս չափազանց ցածր շեմը ու ամենացավալին այն է, որ, կարծես թե, ճեղքման ձգտումն էլ առանձնապես տեսանելի ու շոշափելի չէ:
Պատահական չէ, որ արժեքային անկման այս պայմաններում կառավարությունը ներկայացրել է այնպիսի մի ծրագիր, որը կարծես թե կապ չունի ո՛չ հեղափոխության և ո՛չ էլ հեղափոխություն իրականացրած քաղաքական ուժի հետ: Տպավորությունն այնպիսին է, որ ոչ մի հեղափոխություն էլ չի եղել, և կառավարության ծրագիրը այն շարքային փաստաթղթերից է, որոնք միշտ էլ եղել են, միշտ էլ գրվել են, բայց երբեք կապ չեն ունեցել հայաստանցու կյանքի ու իրականության հետ: Կառավարության ծրագրի տողատակերում նշմարվում է հետևյալ ուղերձը. Հայաստանի հպարտ քաղաքացիներ, լավ չեք ապրելու, բայց դուխով, մենք լավն ենք, որովհետև մենք հեղափոխական ենք, իրավիճակ է փոխվել, բայց ոչ ձեզ համար և այսպես շարունակ:
Երբեք չէի կարող պատկերացնել, որ ինչ-որ մի օր ստիպված եմ լինելու հայտարարել, որ հեղափոխությունը գոյություն չունի, չի էլ եղել, և մենք գործ ունենք դրա պարզունակ սիմուլյացիայի հետ: Եթե Ֆրանսիական Մեծ հեղափոխության ժամանակ ասում էին, թե հեղափոխությունը խժռում է իր զավակներին, ապա Հայկական թավշյա հեղափոխության պարագայում կարելի է արձանագրել, որ հեղափոխության զավակներն են խժռում հեղափոխության նվաճումները: Մնացել են վերջին կրճոնները և դա էլ Նիկոլ Փաշինյանի հեղինակության շնորհիվ, ավելի շուտ՝ հալվող հեղինակության:
Հեղափոխությունից հետո կարծում էինք, որ հեղափոխական Նիկոլ Փաշինյանին փոխարինելու է պետական գործիչ Նիկոլ Փաշինյանը:
Կերպափոխումն այդ ավելի քան տրամաբանական էր ու օրինաչափ: Բայց լինում են դեպքեր, երբ նույնիսկ օրինաչափն ու տրամաբանականը զրկվում են կյանքի կոչվելու հնարավորությունից, և արդյունքում Փաշինյանն այդպես էլ չդարձավ պետական գործիչ: 60 տարի անց ապագայի պատմագետները վարչապետին բնութագրելիս, ամենայն հավանականությամբ, կգրեն հետևյալ խոսքերը. «Մեծ հեղափոխականն ու ձախողված պետական գործիչը»:
Տարիներ առաջ, երբ համալսարանում էի սովորում, ամբիոնի պրոֆեսորը չէր թողնում, որ տաղանդավոր ուսանողներն ու գիտաշխատողները մասնագիտական առաջխաղացում արձանագրեն: Ավելին՝ նա խոչընդոտում էր մյուս դասախոսների պրոֆեսոր դառնալու ձգտումները, քանի որ ուզում էր միակն ու բացառիկը լիներ, իրենից բացի, ոչ ոք չպետք է պրոֆեսոր դառնար ու այս տրամաբանությամբ ինքն իրեն շրջապատել էր միջակություններով ու կոնֆորմիստներով, որոնք զբաղվում էին աստվածային պրոֆեսորի անձի պաշտամունքով (ֆակուլտետի ու ամբիոնի անունը, քաղաքավարությունից ու կոռեկտությունից ելնելով, չեմ նշում):
Տպավորությունն այնպիսին է, որ նույն կոմպլեքսով տառապում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նույնպես ցանկանում է միակն ու բացառիկը լինել, ամբողջ փառքը պետք է միայն իրեն բաժին հասնի: Արդյունքում՝ վարչապետն ինքն իրեն շրջապատել է միջակություններով, որոնք ի զորու չեն նույնիսկ տարրական պատասխանատվություն վերցնել իրենց վրա: Ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, որ Փաշինյանն ամբողջ պատասխանատվությունը կամավոր վերցրել ու դրել է իր ուսերին, իսկ մնացյալը կողքից «դուխով» գոռացողներն են՝ դամ պահողները էլի: Այսինքն, եթե վարչապետը ձախողվի, ապա բոլորն են ձախողվելու, քանի որ չկա մեկը, որը կկարողանա պատասխանատվություն ստանձնել ու տեր կանգնել իրավիճակին: Մի՞թե սա պետական գործչի վարքագիծ է: Պետական մտածողություն ունեցող մարդը ինքն իրեն չէր շրջապատի դուխով միջակություններով, հպարտ կիսագրագետներով ու մարտնչող բյուրոկրատներով: Ու այս աստղաբույլի մեջ պետք է շողշողա միայն մեկ աստղ և նրա անունն է Նիկոլ Փաշինյան: Իսկ պետությո՞ւնը:
Փիլոն Ալեքսանդրացին իր «Երկրագործություն» աշխատության մեջ առանձնացնում է երկու կարևորագույն եզրույթ՝ երկրագործ և հողի մշակ։ Հողի մշակը չունի խոր գիտելիքներ, և դրանք նրան ոչ էլ պետք են, քանի որ իր գործը նա անում է հանուն վարձատրության։ Պետության կառավարման տեսանկյունից հողի մշակին համապատասխանում է թույլ կառավարիչը կամ էլ բռնապետը։
Իսկ երկրագործը ամեն ինչ անում է, որպեսզի իր հողը ծաղկի, նա ցանկանում է տեսնել իր ստեղծած բարիքը։ Երկրագործի հիմնական հատկանիշը արդարադատությունն է, քանի որ բնությամբ նրան տրված է առաջնորդ լինել բույսերի և մահկանացու կենդանիների համար։
Այսինքն` երկրագործը համապատասխանում է օրինական և առաքինի առաջնորդին, որը հանրության ընտրյալն է։
Եթե Փիլոն Ալեքսանդրացու այս տեքստը տեղափոխենք 2019 թ., ապա Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը դեռևս գտնվում են հողի մշակի պարզունակ տիրույթում: Այսինքն՝ բռնապետ հողի մշակին՝ Սերժ Սարգսյանին, փոխարինելու եկավ թույլ կառավարիչ հողի մշակը, որն է՝ Նիկոլ Փաշինյանը, իհարկե, իր կառավարության ծրագրի հետ միասին: Այդպես էլ ոչ ոք երկրագործ չդարձավ, ու, կարծես թե, առանձնապես դրա կարիքը չեն էլ զգում: Բոլորը ինչ-որ հարմարավետության գոտում են, դուխով են ու հպարտ: Ու այս փայլփլուն հպարտությունից կուրացած ոչ ոք չի էլ փորձում նկատել ծխացող թմբիրը, որը ինչ-որ մի օր պայթելու է: Խոսքը ժողովրդի մասին է՝ հանուն նոր աշխարհի հեղափոխություն իրականացրած ու նորից հին աշխարհում հայտնված ժողովրդի: Վերջինիս դեռևս շարունակում են կերակրել հեղափոխական լոզունգներով, «պադավատների» ու քարտուղարուհիների կրճատման աշխարհացունց ռեֆորմներով: Իբրև թե աշխատում են, օր ու գիշեր աշխատում են, իսկ «անշնորհակալ» ժողովուրդը շնորհակալություն չի հայտնում այդ անձնուրացության համար, անձնուրաց պարգևավճարների ու չթալանելու համար:
Չենք թալանում՝ ուրեմն լավն ենք:

500 հազարից մինչև 4 մլն դրամ և ավելի․ ԴԱՀԿ պարգևատրումներն ու կատարողական ծախսերը


500 հազարից մինչև 4 մլն դրամ և ավելի․ ԴԱՀԿ պարգևատրումներն ու կատարողական ծախսերը

Պետական բազմաթիվ կառույցների շարքում պարգևատրումներ են ստացել նաև հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները։ Այստեղ, սակայն, աշխատողներին բացի պարգևատրումից, հատկացվում է նաև կատարողական ծախս։ (Կատարողական ծախսերն այն գումարներն են, որը վճարում են դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովելու նպատակով․ օրինակ՝ պարտապանի գույքի հայտնաբերման, զննման համար, պարտապանի հետախուզման համար, բնակարանից վտարելու և այլնի համար):
Yerevan.Today-ը հարցում էր ուղարկել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը, որի պատասխանը ոչ ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։
Եվ այսպես
  • ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը պարգևատրում ստացել է միայն դեկտեմբեր ամսին՝476 208 դրամ։ Ընդ որում, ըստ մեր հարցման պատասխանի՝ կենտրոնական ապարատի պաշտոնյաներից միակն է, որ պարգևատրվել է ընդամենը մեկ անգամ։ Փոխարենը հուլիս-դեկտեմբեր ամիսներին ստացել է 1 մլն 913 521 դրամ կատարողական ծախս։ Կատարողական ծախս ստացել է տարվա մեջ 7 անգամ
  • Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ստացել է920 819 դրամ պարգևատրում, իսկ հուլիս-դեկտեմբեր ամիսներին՝ 1 մլն 793 807 դրամկատարողական ծախս։ Պարգևատրում ստացել է 3 անգամ, կատարողական ծախս՝ 8 անգամ։
  • Գլխավոր հարկադիր կատարողի մյուս տեղակալը նույնպես 3 անգամ է ստացել պարգևատրում՝ դարձյալ 920 819 դրամ, իսկ կատարողական ծախս ստացել է 14 անգամ՝ 3 մլն 163 հազար 295 դրամ։ Մայիս, հուլիս, հոկտեմբեր, դեկտեմբեր ամիսներին երկուական անգամ է ստացել։
  • Երրորդ տեղակալը պարգևատրման հարցում նույն ճակատագիրն է ունեցել, իսկ ահա կատարողական ծախսն ամենաշատն է՝ տարին 15 անգամ՝ 3 մլն 248 հազար 959 դրամ։ Մայիս, օգոստոս, հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին կատարողական ծախս ստացել է երկուական անգամ
  • Գլխավոր հարկադիր նկատարողի օգնականը պարգևատրում է ստացել 6 անգամ, որից մեկ անգամը՝ տարվա առաջին կեսին, մյուս 5 անգամը՝ հուլիսից ի վեր։ Գումարը կազմում է 1 մլն 330 հազար 978 դրամ։ Կատարողական ծախս ստացել է 12 անգամ՝ 1 543 694 դրամ։
  • Գլխավոր հարկադիր կատարողի մյուս օգնականը պարգևատրում ստացել է տարվա մեջ 4 անգամ, որից մեկ անգամը՝ փետրվարին, մյուս անգամները՝ հուլիսից դեկտեմբեր։ Ընդհանուր գումարը 758 604 դրամ է։ 12 անգամ ստացել է կատարողական ծախս՝ 1 մլն 435 հազար 122 դրամ։
  • Գլխավոր հարկադիր կատարողի խորհրդականը պարգևատրում ստացել է մայիսից ի վեր՝5 անգամ՝ 870 795 դրամ ընդհանուր գումարով։
  • Մյուս խորհրդականը դարձյալ 5 անգամ է պարգևատրվել, սակայն արդեն սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ 955 964 դրամ ընդհանուր գումարով։
  • Երրորդ խորհրդականը ևս սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին պարգևատրվել է 5 անգամ՝ 1 մլն 3261 դրամ ընդհանուր գումարով։
  • Մամուլի քարտուղարը պարգևատրվել է 4 անգամ՝ հոկտեմբերից ի վեր, սակայն բոլոր պարգևատրումները միասին կազմել են 542 052 դրամ։
Կենտրոնական բաժնի պետերի պարգևատրումներից նշենք մի քանի տվյալ։
  • Բաժնի պետերից մեկը (տնտեսական բաժին) ստացել է 1 մլն 230 հազար 122 դրամ պարգևատրում։
  • Մեկ այլ բաժնի պետ ստացել է 1 մլն 335 262 դրամ։
  • Հաջորդ բաժնի պետը ընդհանուր 1 մլն 848 հազար 880 դրամ է որպես պարգևատրում ստացել, որոնցից ամենամեծը՝ 315 559 դրամը, 2019թ․ հունվարի 22-ին։
ԴԱՀԿ որոշ աշխատողներ պարգևատրում են ստացել նաև հունվար ամսին։ Հավանաբար՝ ստացել են հունվար ամսվա աշխատանքի համար, քանի որ դեկտեմբերին Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմն արդեն երկու անգամ պարգևատրվել է՝ նոյեմբեր-դեկտեմբերի համար։
Այս կառույցում պարգևատրումները, դարձյալ հաշվի առնելով մեզ տրված պատասխանը, եղել են թե՛ նախորդ կառավարության օրոք, թե՝ այժմ։ Սակայն մեկ հոգու ստացած 5 պարգևատրումներից 4-ը կատարվել է մայիսից ի վեր։
Թե որքան պարգևատրում և կատարողական ծախս է ընդհանուր առմամբ հատկացվել ողջ անձնակազմին, 2018թ․ հունվարից 2019թ․ հունվար (ներառյալ), հարցմանը չեն պատասխանել։

суббота, 9 февраля 2019 г.

Դմփ-դմփ-հուի ժամանակներ են. զահլա չկա ուղեղին զոռ տալու

Դմփ-դմփ-հուի ժամանակներ են. զահլա չկա ուղեղին զոռ տալու
Հասկանում եմ, որ «Անծուխ Հայաստան» գովազդի հեղինակը պարտադիր չէ, որ հայերենից տեղյակ լինի. հիմա ով է ինչից տեղյակ, որ գովազդի հեղինակը հայերենից տեղյակ լինի, բայց, ախր, էդ անտեր տխմար «Անծուխ Հայաստան»-ը իրենց նկարի տակ դնողների առնվազն մի մասը պիտի որ իմանա «ծուխ» բառի այլ իմաստները... ոնց էլ լինի, դպրոցում սովորած կլինի, գրքեր կարդացած կլինի... բայց մեկ է՝ դնում է... որովհետև դմփ-դմփ-հուի ժամանակներ են. զահլա չկա ուղեղին զոռ տալու... զահլա չկա խորանալու, թե «Անծուխ Հայաստան»-ը ինչ տխուր իմաստ ունի...
...հանկարծ չկտրվի՞ էս տեսակ բառագյալլի գովազդ հնարողների տան ծուխը, առանց էն էլ հրես մարդ չի մնա էս երկրում...
...իսկ հանրային վայրերում ծխելն օրենքի ու ավանդույթի ուժով պետք է արգելել, և ոչ միայն ծխելը, այլև տռելը, հատկապես կառավարության ծրագրի ձևաչափով...
© չծխող ծխող
Վահան Ասատրյանի ֆեյսբուքյան էջից

«Փեսային» «հարսի» միջոցով լավություն անելու մասին

Andranik Tevanyan

Երեկ մեծ ցնծությամբ հայտարարվեց, որ վարչապետի կաբինետում որոշվել է, որ տնտեսվարող սուբյեկտները ՀԴՄ տպող նոր սարքերը կարող են ձեռքբերել ոչ թե 160.000 դրամով, այլ՝ 60.000 դրամով։
Անշո՛ւշտ լավ է, որ տնտեսվարողների համար սարքի գինն իջեցվում է, բայց դա ոչ թե բարի թագավորի նվերն է բիզնեսին (ինչպես ներկայացրեց ագիտպրոպը), այլ հարկատուներիս հաշվին արված լավություն։
Բանն այն է, որ ՀԴՄ տպող սարքերի գնային տարբերությունը փոխհատուցվելու է բյուջեից, այսինքն՝ նույն բիզնեսի ու բիզնեսով չզբաղվող ՀՀ մյուս, այդ թվում՝ հպարտ քաղաքացիների վճարած հարկերից։
Հիմա հարց՝ ինչպե՞ս է որոշվել, որ պետությունը պետք է սուբսիդավորի ՀԴՄ–ների գնի տարբերությունը, այլ ոչ թե, օրինակ, թոշակ կամ աշխատավարձ բարձրացնի, կամ այլ հարց լուծի։ Ինձ սկզբունքն է հետաքրքրում տվյալ դեպքում։ Նաև՝ որոշումների կայացման փիլիսոփայությունը։
Բիզնես չունեցող կամ ՀԴՄ սարքի հետ չառնչվող հարկատուները համաձա՞յն են, որ իրենց վճարած հարկերից կոնկրետ ուղղությամբ ու նաև պոպուլիստական նպատակներով հատկացումներ արվեն։
Բիզնեսին աջակցելը վատ բան չէ, բայց պետք է հասկանալ, թե ո՞ր սկզբունքով է աջակցությունը։ Թե չէ մի կողմից ՀԴՄ սարքի գին սուբսիդավորել, իսկ մյուս կողմից, ասենք, փաստաբաններին ու հաշվապահներին շրջանառության հարկի դաշտից մտցնել ԱԱՀ–ի ու շահութահարկի դաշտ, բացարձակապես անհասկանալի է։ Մեկից վերցնել ու մյուսին լավություն անելը, արանքում էլ քարոզվելը, անընդունելի է։

Շփոթվածները՝ Բ26–ում (տեսանյութ)

Շփոթվածները՝ Ô²26–ում (Õ¿Õ¥Õ½Õ¡Õ¶ÕµÕ¸Ö‚Õ©)Մեր ժողովրդի մի մեծ մասն այնքան ծիծաղեց ցածրակարգ հումորային հաղորդումների վրա, այնքան երկրպագեց հեռուստաեթերն աղբով լցնող, հայոց լեզուն աղավաղող ու թատրոնների բեմերին էժանագին ներկայացումներ ապահովողդերասաններին, որ վերջում հայտնվեց քաղաքական թատրոնի մեջ՝ նույն ցածրորակ դերասանների առաջնորդությամբ։
Նախորդ իշխանությունը մերժվեց ստի համար, բայց նորերի համար սուտ խոսելն այնքան բնական է, որ արդեն չես հասցնում հետևել դրանց քանակին։
Երբ Բաղրամյան 26–ում հայտնվում են պատահական մարդիկ, որոնք շփոթել են ծաղրածուի աշխատավայրը պետության ղեկավարի նստավայրի հետ, վերջում ստանում ենք կրկեսի վերածված հայրենիք։
Շփոթվածները Բ26–ում հայտնվելուց հետո սկսեցին անել այն, ինչ էժանագին ներկայացումներից մեկի դերասանները Բ26–ում գողություն կատարելիս։
Սա ճակատագրի հեգնանք է. «Նո քոմենթ» ներկայացման մեջ Հայկ Մարությանիմարմնավորած կերպարը շփոթել էր հասցեները ու պատահաբար մտել Բ26՝ թալանելու, իսկ հիմա նույն Հայկ Մարությանն այն քաղաքական թիմի անդամ է, որը Բ26 էր մտել և սառնարաններն ու դարակներն էր փորփրում ուղիղ եթերում։
Ծաղրածուները քաղաքական կյանքում այժմ անում են այն, ինչ անում էին բեմի վրա, հեռուստաեթերում կամ ավտոտնակի տանիքի վրա թռչկոտելիս։
Ի դեպ, հիշյալ ներկայացման վերջում այն կերպարը, որին մարմնավորում էր Հովհաննես Ազոյանը՝ կոլոտ Հովոն, «փուռն է տալիս» իր հանցակից ընկերներին, ու այդ Բ26 մտած շփոթվածներին բերման են ենթարկում։
Իրական կյանքում նույն Հովոն նեղացած է Նիկոլ Փաշինյանից, քանզի վերջինս մտավ Բ26, բայց իրեն փայ չտվեց, մինչդեռ միասին էին գնացել «տուն կտրելու»։ Ըստ ամենայնի՝ Հովոն առիթը բաց չի թողնի այս անգամ արդեն իրական կյանքում «փուռը» տալու իրեն «քցած»ընկերոջը, տվյալ դեպքում՝ «ժողովրդի վարչապետ» Նիկոլ Փաշինյանին։
Հայկ Ուսունց
Հ.Գ.։ Օրերս նախագահական նստավայրից գողություն էր կատարվել։ Տարել էին հուշամեդալներ։ Գողացողը հետագայում բերել ու տեղն էր դրել տարածը։ Այդ մարդն ավելի ազնիվ է գտնվել, քան նրանք, ովքեր պատահաբար հայտնվել են Բ26–ում, ձեռքերը մտցրել են պետական բյուջե և ինքնամոռաց ինքնապարգևատրվում են՝ ձեռքի հետ մսխելով պետական ռեսուրսներն անձնական ու կուսակցական նպատակներով։

четверг, 7 февраля 2019 г.

Յանդեքս տաքսու վարորդ, շուկայում հսկիչ, ու մեկ էլ հոպ` մարզպետ

 Յանդեքս տաքսու վարորդ, շուկայում հսկիչ, ու մեկ էլ հոպ` մարզպետ
Iravunk.com-ի խմբագրություն են ահազանգել Արագածոտնի մարզի մի շարք համայնքապետեր եւ մարզպետարանի ստորին օղակներում աշխատող անձիք, ովքեր վախեցած, բայց ինչպես իրենք են ասում.«Ուրիշ ելք չունենք, մտածում ենք, որ գոնե մամուլով բարձրաձայնելուց հետո պարոն Փաշինյանը ուշադրություն կդարձնի Արագածոտնի մարզին եւ մեզ կազատի մարզի բդեշխից` մարզպետ Դավիթ Գեւորգյանից»:
Վերջիններս վրդովված նշում էին.
Մենք վստահ ենք, որ պարոն Փաշինյանը իմանալով, թե ինչպես է իր թիմի անդամ մարզպետը վերաբերում իր ենթակաների հետ` համապատասխան քայլեր կձեռնարկի: Այդ ինքնահավան, ստախոս երիտասարդը` մարզպետարանը վեր է ածել կուսակցական գրասենյակի: Ուզում է, որ միայն իրեն սրբացնեն:Ամեն անգամ գնում-գալիս  ասում է, թե ինք մարզում խնդիր չի կարող ունենալ, որովհետեւ վայելում է անձամբ Փաշինյանի հովանավորությունը:
Գյուղապետերից մեկն էլ, ով այնքան ահաբեկված էր երիտասարդ, ինքնահավան մարզպետի հաթաթաներից` խնդրեց, որ անունը չգրեք, բայց ասաց.
Ա՛յ բալա ջան, սաղիս ձեռք է առնում, կանչում է կաբինետ, հաթաթաներ տալիս, մատ է թափ տալիս վրեքներս: Թե տեսեք հա հանկարծ չշշկռվեք, թե չէ վերջներդ դատարանի առաջ կանգնելն է լինելու: Ոչ մեծ գիտի, ոչ փոքր: Բոլորս ահաբեկում է, վախեցնում է, ասում է` անձամբ պարոն Փաշինյանի հետ է մտերիմ, ու որ իր մի զանգը հերիք է, որ սաղ գյուղին ոտքի կանգմեցնի մեր դեմ: 
Մարզպետարանի աշխատակիցներից մեկն էլ նկատեց.
- Քսան օրվա խորհդական` Տիգրանին, ում ասում են` շուտով փոխմարզպետ է ուզում նշանակել, հարյուր տոկոս պարգեւավճար է տվել: Էլ չեմ խոսում իր ու իր կադրերի` հարյուր տոկոսանոց ստացած պարգեւավճարների մասին: Իսկ ստորին օղակների աշխատողներին` ոչ մի առավելություն: Էս մարզպետը մենակ իրա «սվոյերի» համար է աշխատում:
Ախր նեղանալու էլ չի, ինքը սաղ կյանքը երազեր նման պաշտոն չէր ստանա: Դե պատկերացրեք Յանդեքս տաքսու վարորդա աշխատել, շուկայում հսկիչ եղել, ու մեկ էլ հոպ` մարզպետ: Էն որ ասում են` չտեսավ պատից կախ` տեսավ ճակատից կախ: Բայց ամենավատն այն է, որ ինքը խաղում է վարչապետի հեղինակության հետ, իր անունը տալով` սաղին հաթաթաներ է տալիս:
Ա.Հ.
Источник: https://www.iravunk.com/news/77020

понедельник, 4 февраля 2019 г.

«Մկների» ժողովը, տաքսի «ԵկաԾերինը» և վիզը բռնված պատգամավորը

«Մկների» ÕªÕ¸Õ²Õ¸Õ¾Õ¨, Õ¿Õ¡Ö„Õ½Õ« «ԵկաԾերինը» Ö‡ Õ¾Õ«Õ¦Õ¨ Õ¢Õ¼Õ¶Õ¾Õ¡Õ® ÕºÕ¡Õ¿Õ£Õ¡Õ´Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¨ (Õ¿Õ¥Õ½Õ¡Õ¶ÕµÕ¸Ö‚Õ©)«Իմ քայլը» խմբակցության (իրականում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության) ԱԺ-ում տեղի ունեցած ժողովը չափից դուրս փակ ստացվեց: Ժողովրդի վարչապետ Նիկոլ Փաշինյանիշնորհիվ պատգամավոր դարձած քայլարածները դարձել էին չխոսկան և տարատեսակ անհեթեթ պատճառաբանություններով փախչում էին լրագրողների հարցերից և իրարամերժ բաներ ասում։
Նախկին իշխանություններին փակ գործելու մեջ մեղադրողներն այժմ դարձել են այնպիսին, ինչպիսին խոզերն անասնաֆերմայում իշխանությունը վերցնելուց հետո։
Խորհրդարանի շենքում տեղի ունեցած փակ նիստից հետո մեկն ասում էր, թե ինքը չի խոսում, քանի որ տաքսուն չի ուզում սպասեցնել։ Համացանցում «Եկածերին» մականունը ստացած այդ չակերտավոր խաղաղություն քարոզող աղջիկը, փաստորեն, տաքսուն չսպասեցնելն ավելի կարևոր էր համարում, քան հանրությանն իշխող խմբի որոշումների մասին տեղեկացնելը։
Մյուս քայլարածն էլ լրագրողների հարցերից խուսափելու համար ընտրեց բռնված վզի«ատմազկայով» ծլկելու տարբերակը։
Էն երրորդը մի քիչ անկեղծ գտնվեց ու ասեց, թե բա՝ պայմանավորվել ենք չխոսել։
Մնացածը փախած էին։
Մի խոսքով, մկների ժողով հիշեցնող այդ գերգաղտնի հավաքում ճառ ասողը մեկն է եղել, իսկ ահա մյուսներին հանձնարարվել է տարատեսակ պատճառաբանություններով փախչել կպչուն լրագրողներից և, ի վերջո, հանրությունից։
Ու այդ բոլոր «կաղ», «թոփալ», «ծուռվիզ» պատգամավորները հղում էին անում Լիլիթ Մակունցին, թե բա՝ հեսա կգա ու կխոսի։ Ասում են՝ թող Մակունցը խոսի, հետո մենք մեր տղամարդկային խոսքը կասենք։ Բայց Մակունցը չեկավ ու չխոսեց, ավելի ճիշտ՝ եկավ, բայց շատ ուշ, երբ աղմուկ էր բարձրացել ու արդեն գրեթե լրագրող չկար և խոսեց այնպես, որ չխոսածի հաշիվ էր։ Մակունցն արդեն ոչ միայն մշակույթն է, այլ նաև Ազգային ժողովը, որի շենքը վերածվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դուքյանի։ Ու այդ դուքյանում հայտնվածները հիմա մոռացել են, թե ինչպես են հայտնվել այնտեղ, և ամենակարևորը՝ ում միջոցով։
«Իմ քայլի» համար ատելության թիվ մեկ հասցեատերն այժմ այն զանգվածն է, որի միջոցով իրենք իշխանության են եկել։ Բայց որքան էլ նրանք փախչեն իրենց անցյալից ու խուսափեն հարցերին պատասխանելուց, միևնույն է, հենց այդ նույն զանգվածն է դառնալու նրանց հարցերը լուծող «Կոստանը»։
Հայկ Ուսունց

воскресенье, 3 февраля 2019 г.

«Արտաքին քաղաքականությունն ամբողջովին տապալված է»

  Ղարաբաղյան բանակցությունների այս «խելահեղ» տեմպի մեջ հանրության համար անհասկանալի է, թե ինչ է, ի վերջո, կատարվում: Դավադրությունների տեսությունը մի կողմ թողնելով, ակնհայտ է, որ մեծ անհանգստություն կա և՛ Հայաստանում, և՛ Ղարաբաղում: Սուղ տեղեկատվությունն էլ ավելի է բորբոքում մարդկանց` հոռետեսական տարբեր վարկածների հիմք ստեղծելով: Ամենավտանգավորն այն է, որ այս ամենին ավելանում է նոր նրբերանգ: Ղարաբաղից օրերս ակնարկ հնչեց, որ իրենք տեղյակ չեն, թե ինչ է քննարկվում բանակցություններում, իսկ Հայաստանում էլ որոշ շրջանակներ Ղարաբաղի հանդեպ հստակ վերաբերմունք են ձևավորում: Քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ հետ զրուցեցինք ստեղծված իրավիճակի ու դրանից բխող հետևանքների մասին:
-Ձեր տպավորությամբ, հակամարտության հարցում կա՞ ներքին չհասկացվածություն Ղարաբաղի և Հայաստանի միջև:
-Այո, ցավոք, կա որոշակի լարվածություն: Սոցցանցերում բավականին մեծ է Արցախը հակահեղափոխականների «որջ» կոչելու գայթակղությունը: Այս լույսի ներքո հաճախ քաղաքական բովանդակությամբ խնդիրներ են բարձրացվում, որոնք կարող էին չլինել, եթե իսկապես բաց մոտեցում լիներ և՛ Հայաստանի, և՛ Արցախի իշխանությունների կողմից: Այսօր Արցախում ասում են, որ տպավորություն կա, թե բանակցային ողջ գործընթացից տեղյակ չեն, չնայած հակառակ կարծիքն էլ կա: Կարծում եմ, ամեն դեպքում նման կարծիք հայտնելու հիմքեր նրանք ունեն, որովհետև այն, ինչ այսօր իշխանության ներկայացուցիչներն են բարձրաձայնում, շատ հաճախ իրարամերժ է: Նույն հանդիպման մասին արտգործնախարարը մի բան է ասում, Փաշինյանը` մեկ այլ բան: Մենք տեսանք նաև Ջոն Բոլթոնի հերթական թվիթերյան գրառումը, որ հեռախոսազանգ է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ և քննարկել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հնարավորությունները: Մինչդեռ Փաշինյանն ասում է, թե իր հետ զրույցում ընդհանրապես Արցախի մասին չեն խոսել: Հիմա հարց է առաջանում` ԱՄՆ-ը չի՞ ուզում Հայաստանի հետ Արցախի հարցը քննարկել, միայն Ադրբեջանի հե՞տ է քննարկում, թե՞, այնուամենայնիվ, Փաշինյանը խնդրել է Բոլթոնին այդ հարցը շրջանցել և հրապարակային հայտարարություններ այդ մասին չանել: Սրանք խնդիրներ են, որոնք օրակարգից չեն իջնում: Դավոսյան հանդիպումն էլ, ասում էին, ոչ պաշտոնական է, բայց տևել է մեկուկես ժամ, ու կրկին` ոչ մի խոսք: Սրանք կասկածներ են առաջացնում, ընդ որում, ոչ միայն Արցախի իշխանությունների, այլև Հայաստանի քաղաքացիների շրջանում: Ինձ, որպես մասնագետի, ևս հետաքրքիր է, թե ինչ է տեղի ունենում բանակցություններում, որովհետև հայտարարությունները շատ հակասական են:
-Ընդամենը մեկ շաբաթ առաջ Ռուսաստանից վերադարձած, Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպած Փաշինյանը կրկին հեռախոսազրույց ունեցավ նրա հետ: Ի՞նչ կիսատ հարցեր էին մնացել, արդյոք դա ևս պայմանավորված չէ՞ր ղարաբաղյան հիմնախնդրով:
-Չհասկացվածություն կա նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում: Տպավորությունս այն է, որ Ռուսաստանն էր փորձում բանակցությունների նախաձեռնությունն իր վրա վերցնել և կազմակերպել երկու երկրի ղեկավարների հանդիպումը: Այսօր ռուսական լրատվամիջոցները, քաղաքական գործիչներն ու վերլուծաբաններն անթաքույց հայտարարում են, որ իրենք չեն հասկանում հայկական կողմի պահվածքը, շարժառիթը, մոտիվացիան: Կարծում եմ, ռուսական կողմի հետ քննարկելու շատ հարցեր կունենան: Այդ հեռախոսազրույցը կարող է պայմանավորված լինել զրույցը շարունակելու կամ նոր տեղեկություններ փոխանակելու անհրաժեշտությամբ, հասկանալի է նաև, որ նման քննարկումներում հնարավոր չէ շրջանցել տարածաշրջանի հիմնական խնդիրները, անվտանգության հարցերը: Որքան էլ արտգործնախարարությունը հայտարարի, թե անվտանգության միջավայրն ամրապնդված է, իսկ Վիեննային և Սանկտ Պետերբուրգին ավելացել է նաև Դուշանբեն, բոլորս էլ հասկանում ենք, որ պայթյունավտանգ իրավիճակ է, մինչդեռ այդ պայթյունը կանխելու համար հայկական կողմն ակտիվ դիվանագիտական քայլեր չի անում: Ճիշտ հակառակը, արված հայտարարություններով ադրբեջանցիներին ուղերձ է հղում, որ այդ պայթյունից վախ կա, ինչն ավելի է ոգևորելու Ադրբեջանին։
-Ղարաբաղյան հակամարտության հարցում իշխանությունը հստակ տեսակետ չունի (համենայն դեպս հրապարակավ այդ մասին չի խոսվել)։ Ի՞նչ եք կարծում, պետք է նախկինում եղած պայմանավորվածություններո՞վ առաջ գնալ, թե՞ այդ ամենը մի կողմ թողնել։
-Ես բանակցություններով հիմնախնդիրը լուծելու հարցում լավատես չեմ։
-Այլընտրանքը պատերա՞զմն է։
-Ոչ, պատերազմը չէ։ Մենք գրեթե երեք տասնամյակ ապրում ենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում։ Այընտրանքն այն է, որ այնքան պետք է երկիրը հզորացնել, որ և՛ զիջումների չգնաս, և՛ պատերազմ չլինի։ Այս գիտակցումը վերջին տարիներին նախկին իշխանություններն արդեն ունեին։ Նրանք պատրաստվում էին հակամարտության կարգավորման երկարատև գործընթացին։ Դրա մասին են փաստում «Ազգ-բանակ» և այլ ծրագրերը։ Ինչ վերաբերում է եղած պայմանավորվածություններին, միշտ կողմ եմ դրանք օգտագործելուն, որպեսզի բանակցությունները երկարաժամկետ շարունակություն ունենան։ Եթե գիտես, որ միևնույն է, լուծում չկա, բայց այդ փաստաթղթերը ժամանակ են տալիս ինչ-որ բաների նախապատրաստվելու համար, ինչու՞ չօգտագործել դրանք։ Հարցն այն է, թե ինչպես կօգտագործենք այդ ժամանակահատվածը։ Իհարկե, այդ փաստաթղթերում կան շատ ոչ հայանպաստ ձևակերպումներ, բայց մադրիդյան սկզբունքների տրամաբանությունն էլ հենց ներքին հակասությունների վրա կառուցված լինելն էր։ Բոլորն էլ հասկանում էին, որ դրանով խաղաղության հանգել հնարավոր չէ։ Պարտադիր պետք է պահել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, ինչ-որ բաներից էլ պետք է հրաժարվել, հարկավոր է համալիր մոտեցում։
-Վերջին հանդիպումները, հեռախոսազրույցները չե՞ն հուշում, որ միջազգային հանրությունն այս հարցում շտապողականություն է ցուցաբերում։
-Այո, ցավոք, շատ արագ տեմպ է հաղորդված բանակցություններին, ընդ որում, ոչնչով չհիմնավորված։ Կարելի է սա կապել աշխարհաքաղաքական զարգացումների, ԱՄՆ-Իրան հարաբերությունների հետ, իսկ Ռուսաստանի համար լավ շրջան է` ազդեցության գոտին տարածաշրջանում մեծացնելու համար։ Բացի հայկական կողմից, բոլորի շտապողականությունն ինչ-որ կերպ հասկանալի է։ Մեր իշխանություններն անպատրաստ մտնում են բանակցային գործընթացի մեջ, որի հետևանքով բավական շատ կորուստներ ենք ունենում։ Հանդես են գալիս հայտարարություններով, որոնք չեն բխում մինչ այդ ձևավորված բանակցային գործընթացի ոգուց։ Դիվանագիտությունն այն ոլորտն է, որտեղ շատ երկար պետք է մտածել ամեն բառ ասելիս, հատկապես ամեն հանդիպման գնալուց առաջ։ Վերջին պահին հեռախոսով ճշտել, թե ինչ է քննարկվելու բանակցություններում, ոչ միայն անթույլատրելի, այլև հանցավոր մոտեցում է։ 
-Սահմանը շատ ավելի ամուր է լինում, երբ թիկունքն ուժեղ է։ Ի՞նչ եք կարծում, այս առումով ինչպիսի՞ն է մեր թիկունքը` երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը։
-Սոցիալ-տնտեսական վիճակը շատ վատ է։ Հաճախ հարցնում են, թե ինչով է պայմանավորված հակառակորդի` բանակցային գործընթացի հետ կապված լավատեսությունը, դրա համար ես մեկ պատճառ եմ տեսնում` մենք մեզ ներսից քայքայում ենք։ Հայաստանն ամիսներ է կորցրել, որի ընթացքում և՛ միջազգային ասպարեզում, և՛ տնտեսական առումով լուրջ կորուստներ ենք արձանագրել։ Ակնհայտ է, որ Հայաստանը դեռևս բացասական դինամիկայի մեջ է։ Սա, անշուշտ, հակառակորդի մեջ դրական սպասումներ է առաջացնում։ Կան շատ մտահոգիչ խնդիրներ և՛ պատերազմի հերոսների վարկաբեկման, սպայի պատիվը չհարգելու, և՛ բանակում անհասկանալի փոփոխությունների հետ կապված։ Այս ամենին Ադրբեջանը շատ ուշադիր հետևում է և հետևություններ անում։
-Չնայած տնտեսությունում խնդիրներ եք տեսնում, բայց վարչապետը փաստում է, որ ներդրումներն աճել են, «լավ երկրների» միջազգային ինդեքսում 2018-ին Հայաստանը 30 կետով բարելավել է իր դիրքերը։
-Դա պարզ խաբեություն է։ Ամեն անգամ վարչապետի նման հայտարարությունից հետո մասնագետները շատ արագ բացահայտում են խաբեությունը։ Փաշինյանը խոսում է մեր դիրքերի բարելավման մասին, առանց ասելու, թե ինչ պարամետրերով է կազմվում այդ սանդղակը։ Ինչպես է ստացվում, որ այդ ինդեքսում ԱՄՆ-ը 41, իսկ Ռուսաստանը 42-րդ տեղերում են։ Փաշինյանը փորձում է քարոզչական առումով ինչ-որ հաջողություններ ցույց տալ, սպասումներ ձևավորել, բայց քարոզչությամբ հիմնախնդիրները չեն լուծվում, իրական աշխատանքներ են պետք։ Եթե անգամ այդ սանդղակում Հայաստանը լինի առաջին տեղում, միևնույն է, բոլորս էլ հասկանում ենք, որ բազմաթիվ օրհասական խնդիրներ ունենք։ Ներդրումները պակասել են, պետությունը շարունակում է ապրել իներցիայով, նախկին իշխանության ստեղծած պետական ապարատը գործում է, որն ապահովում է որոշակի տեմպ։ Այն ժամանակ իրականացված որոշ ծրագրեր այսօր համարվում են լուրջ ձեռքբերում։ Այս ամենը մեկ բառով կոչվում է խաբեություն։ Որքան շուտ իշխանությունները հասկանան, որ պետք է աշխատեն, ոչ թե խաբեն, այնքան լավ կլինի և՛ իրենց, և՛ երկրի համար։ 
-Նոր իշխանությունները ճիշտ են, երբ ասում են, որ կան կուտակված բազմաթիվ խնդիրներ, որոնք կարճ ժամանակում հնարավոր չէ լուծել։ Բայց գոնե խնդիրները լուծելու միտում կա՞։
-Հուսով եմ, որ անկեղծ փորձում են խնդիրները կարգավորել։ Այո, շատ խնդիրներ տարիների ընթացքում են կուտակվել և հնարավոր չէ կարճ ժամանակահատվածում լուծել դրանք։ Բայց խոսքն արդեն մեկ տարվա մասին է, այս ամիսների ընթացքում փոփոխությունների ցանկություն անգամ չենք տեսնում։ Ամենայն հավանականությամբ, չունեն փոփոխություններ իրականացնելու պոտենցիալ` թե՛ կադրերի, թե՛ ռեսուրսների, թե՛ ողջ բեռը կրելու առումով։ Մարդիկ են, որոնք պետական կառավարման մեջ ներգրավված չեն եղել, բայց միանգամից մեծ իշխանություն ստացան։ Եթե ոլորտ առ ոլորտ դիտարկենք նոր կադրերին, պատգամավորներին, չեմ հավատում, թե նրանք կարող են անգամ իրենց բակում փոփոխություններ անել, էլ ուր մնաց ողջ երկրում։ Նրանք հստակ քայլերով գնում են այն ճանապարհով, որը ժամանակին քննադատում էին։
-Այս իրավիճակում ինչպիսի՞ հեռանկար եք տեսնում և՛ արտաքին, և՛ ներքին զարգացումներում։
-Անկեղծ ասած, հեռանկարների մասին վախենում եմ անգամ մտածել։ Այսպիսի մարտահրավերների պայմաններում լուրջ սպասելիքներ ունենալ պետք չէ։ Արտաքին քաղաքականությունում, ըստ էության, փչացրել ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի և ԵԱՏՄ այլ պետությունների հետ։ Այնպես չէ, որ հիանալի էին, բայց գոնե աշխատանքային էին։ Դարձել ենք անհետաքրքիր ԱՄՆ-ի համար. արդեն մեկ տարի Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, հնարավոր չի եղել այդ երկրի ղեկավարի հետ հանդիպում կազմակերպել. փոխվարչապետը գնում է ԱՄՆ, և ոչ մի լուրջ պաշտոնյա նրան չի ընդունում։ Մենք անհասկանալի ենք նաև Եվրոպայի մեր գործընկերների համար, աշխատանքային կապերը, որ վերջին տարիներին շատ ակտիվ զարգանում էին, միանգամից կանգ առան։ Չունենք լուրջ հարաբերություններ նաև Իրանի հետ, ավելին, անփորձ պաշտոնյաները ժամանակ առ ժամանակ այնպիսի հայտարարություններ են անում, որ Իրանի պես երկրում շատ երկար են հիշվելու։ Կարելի է ասել, որ արտաքին քաղաքականությունն ամբողջովին տապալված է և, առաջին հերթին, վարչապետի պատճառով։ Ճիշտ է, արտգործնախարարությունն էլ բավական շատ թերացումներ ունի, բայց տպավորություն ունեմ, որ արտգործնախարարն ու վարչապետն իրար լավ չեն հասկանում։ Ինչ վերաբերում է ներքին մարտահրավերներին, ի թիվս այլ խնդիրների, հասարակության բևեռացումը բավական լուրջ խնդիր է։ Պետությունը կանգնած է իրական պատերազմի վտանգի առաջ, իսկ կոնսոլիդացնող ոչ մի գործընթաց չկա ո՛չ իշխանության, ո՛չ էլ ընդդիմության կողմից։

Հարցազրույցը` 
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ